Քաղաքական

30.01.2019 11:11


Բոլթոնն Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Բոլթոնն Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույց ունեցա։ Քննարկեցինք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգության, անվտանգության համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ԱՄՆ աջակցության մասին»,- panorama.am–ի փոխանցմամբ՝ գրել է Բոլթոնը թվիթթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունվարի 23-ին, Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի կապակցությամբ իր էջում գրել էր, որ վարչապետ Փաշինյանին շնորհավորել էր նրա վերանշանակման կապակցությամբ ու ողջունել հայ ժողովրդին՝ ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։

Այս հեռախոսազրույցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն էլ «Ֆեյսբուքում» գրել էր, որ Բոլթոնի հետ քննարկել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր՝ հավելելով, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:

Այս խորագրի վերջին նյութերը