Քաղաքական

29.01.2019 17:41

ԱԳՆ–ի դիմաց Քոչարյանի աջակիցների միությունը խաղաղ հանրահավաք է անցկացրել

ԱԳՆ–ի դիմաց Քոչարյանի աջակիցների միությունը խաղաղ հանրահավաք է անցկացրել

Սույն թվականի հունվարի 29-ին Երևանում Արտաքին գործերի նախարարության դիմաց կայացավ խաղաղ հանրահավաք, որը նախաձեռնել էր Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը։

Այսօր ԱԳՆ-ում էր ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար պրն․ Յոհաննես Հանը, որին աջակիցները ցանկանում էին փոխանցել համապատասխան նամակը։

Կից ներկայացնում ենք նամակի հայերեն տարբերակը, որում նշված էր հետևյալը՝

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար պրն․ Յոհաննես Հանին

Հարգելի՛ պարոն Հան,
Բարի գալուստ Երևան:

Մենք՝ այս ուղերձը Ձեզ հանձնած ՀՀ քաղաքացիներս, նախ և առաջ ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն:

Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մի խնդրի վրա, որը, մեր կարծիքով, լրջագույն հարված է հասցնում մեր պետության մեջ հաստատված ժողովրդավարության հիմքերին և ստիպում մեզ դիմել մեր երկրի հեղինակավոր բարեկամների, այդ թվում և Ձեր օգնությանը:

Թերևս տեղյակ եք, որ անցած տարվա հուլիսից Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը, ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը՝ քրեական հետապնդում սկսեց ՀՀ նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ 10 տարվա վաղեմության «Մարտի 1-ի» գործով: Չնայած բազմաթիվ իրավաբանների և փաստաբանների հիմնավորված հայտարարություններին, ինչպես նաև հենց Ռոբերտ Քոչարյանի և իր ներկայացուցիչների սպառիչ պարզաբանումներին՝ նախկին նախագահը ապօրինաբար կալանավորվեց: Անցած 6 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո /մասնավորապես՝ վարչապետի, ԱԱԾ և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսզրույցների հրապարակումից հետո, ուր նշված պաշտոնյաներն ուղղակիորեն միջամտում են արդարադատությանը/ հանրության շրջանում որևէ կասկած չի մնացել, որ Նախագահ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման և ըստ ԵԽ փորձագետների սահմանած չափանիշների՝ քաղբանտարկյալ է։
Համապատասխան հայտարարություններով գրեթե ամեն օր հանդես են գալիս բազմաթիվ անվանի քաղաքական ու հասարակական գործիչներ:

Հարգելի՛ պարոն Հան, խնդրում ենք Ձեզ չանտեսել այս խնդիրը, որ ծագել է հետհեղափոխական Հայաստանում ու լուրջ սպառնալիք է մեր երկրի իրավահամակարգին ու Սահմանադականությանը:

Հորդորում ենք մեզ հետ միասին ասել գործող իշխանություններին` ո՛չ նախկին նախագահի քաղաքական հետապնդմանը, ո՛չ ճնշմանը դատարանների վրա, ո՛չ մարդու իրավունքների ոտնահարմանը:

Ազատությու՛ն քաղբանտարկյալ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խումբ

Անձամբ չհաջողվեց նամակը փոխանցել պարոն Հանին, քանի որ ԱԳՆ աշխատակիցները նկուղով տեղափոխեցին հանձնակատարին՝ չթողնելով, որ բողոքի ակցիայի մասնակիցները նամակը փոխանցեին Յոհաննես Հանին։

Քաղաքացիական հարթակ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։