Քաղաքական

29.01.2019 16:37

ՊԵԿ նախագահը հրավիրվել է «Իմ քայլը» խմբակցության փակ քննարկման՝ պարգևավճարների հարցով (տեսանյութ)

ՊԵԿ նախագահը հրավիրվել է «Իմ քայլը» խմբակցության փակ քննարկման՝ պարգևավճարների հարցով (տեսանյութ)

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ քննարկման էր հրավիրել ՊԵԿ նախագահին, որը հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններից բացի՝ պետք է խոսեր նաև աղմկահարույց պարգևավճարների մասին։

«Մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, մենք քննարկել ենք»,-ասել է Անանյանը:

Հարցին, թե պատրա՞ստ է պատգամավորներին հիմնավորում ներկայացնել՝ ինչու են իր համակարգի աշխատակիցների պարգևավճարներն այդքան բարձր եղել, ՊԵԿ նախագահն ասել է՝ հիմնավորելու խնդիր չկար.

«Կար պարզաբանելու խնդիր: Ես չեմ կարող ասել՝ իրենք բավարարված էին, թե ոչ: Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ: Այո, պարգևավճարները կատարվել են օրենքի տառին համապատասխան»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։