Քաղաքական

17.11.2010 15:07


Սպարտակ Մելիքյանը կդիմի խորհրդարանին իրեն անձեռնմխելությունից զրկելու համար

Սպարտակ Մելիքյանը կդիմի խորհրդարանին իրեն անձեռնմխելությունից զրկելու համար

Ազգային ժողովում վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ դատի է տվել ԺԱԿ նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանին: ԱԺ նիստի ընդմիջման ընթացքում Սպարտակ Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա, մասնավորեպես, նշել է, որ խնդրելու է խորհրդարանին, որ իրեն զրկեն անձեռնմխելիությունից:

-Ես խդրելու եմ խորհրդարանին, որ ինձ զրկեն անձեռնմխելիությունից, որ հետագայում որևէ մեկը չասի, որ անկաշկանդ եմ կամ խոչընդոտ եմ առաջացնում այդ քննությունը մինչև վերջ տանելու համար:

Նա նաև նշել է, որ վերահսկիչ պալատի վերաբերյալ իր կարծիքը իրենն է և կապ չունի ՀՀԿ-ի հետ:

Այդուհանդերձ, Ս.Մելիքյանն ասել է.

-Այն ինչ ես բարձրաձայնել եմ, խորհրդարանի 90% դրա հետ համաձայն է, բայց տարբեր պայմաններից ելնելով չի բարձրաձայնում: Ես նորություն չեմ հայտնաբերել, ընդամենը ասել եմ այն, ինչ շուտվանից կա:

Սպարտակ Մելիքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ http://7or.am/hy/news/2010-11-17/19831/։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը