Քաղաքական

29.01.2019 14:18


Դուշանբեի վերելակում Փաշինյանն ընկել է Ալիևի թակարդը. Շարմազանով

Դուշանբեի վերելակում Փաշինյանն ընկել է Ալիևի թակարդը. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ ԱԺ-ում չկա իրական ընդդիմություն։

«Նպատակ չկա ստվեր գցել ո՛չ ԲՀԿ-ի վրա, ո՛չ էլ ԼՀԿ-ի վրա, մյուսը, որովհետև սատարում էր Փաշինյանին, մեկն էլ ջուր էր տանում, նրանք չեն քննադատել Փաշինյանի խայտառակ քաղաքականությանը»,–ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ խոստացել է՝ չի արել եւ որ Փաշինյանի իշխանության գրանցած ցուցանիշները զիջում են իրենց արձանագրած ցուցանիշներին։

«Բոլոր ոլորտներում «խայտառակ անկում» է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայաստանը դարձել է համարյա չեղած հաշիվ ՀԱՊԿ-ում»։

ՀՀԿ խոսնակն ասում է, որ հույսեր ուներ, թե գազի գինը կնվազեր։

«Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսում էր Փաշինյանը, որ երբեք այսքան փայլուն չէր եղել, ես էլ մտածում էի, որ գազը ոչ թե պետք է թանկանա, այլ էժանանա, ի՞նչ եղավ՝ գազը թանկացավ, սա՞ էր փայլունը»։

Շարմազանովը Փաշինյանին նաեւ հարց է ուղղում։

«Ես իրեն կոնկրետ հարց եմ տալիս. որ ասում էիք ԵԱՏՄ մտնելը սխալ է, բա որ սխալ էր, ինչի՞ եք հիմա այդ սխալը կրկնում»։

«Էս ուր ենք հասել,-ասում է Էդուարդ Շարշազանովը եւ նշում,-Դուշանբեի վերելակում Փաշինյանը ընկել է Ալիևի թակարդը։ Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը տեղյակ էլ չի եղել, որ հանդիպում է լինելու Ալիևի հետ, վերջին րոպեին է իմացել, որովհետև իր կեցվածքը հպարտ չէր»։

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը