Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հաջորդ տարի Հայաստանի սպառողների համար գազի սակագինը կնվազի
Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ 2019թ. Հայաստանի սպառողների համար գազի սակագինը չի թանկանա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները, որպեսզի համաձայնության գանք գազի գնի հարցում»,-ասել է Փաշինյանը:
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ մեկ տարի հետո Հայաստանում սպառողների համար գազի սակագինը բարձրանա, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես մտածում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ նվազում կլինի»: