Քաղաքական

29.01.2019 14:30


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ, լրացված)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ, լրացված)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

***

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրելը իրավական տգիտություն է։

«Ինչպե՞ս կարող է մարդը, լինելով ՀՀ նախագահ, տապալել սահմանադրական կարգը։ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից»,-հավելել է փաստաբանը։

***

Դատական նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի հունվարի 31-ին, ժամը 14։00-ին։

Այսօրվա դատական նիստում պաշտպանական խումբը ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո մեղադրանքի կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել ծավալուն բողոքին ծանոթանալու և փաստարկներ ներկայացնելու համար:

Նշենք նաև, որ հիշյալ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին է մակագրվել էլետրոնային եղանակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը