Լրահոս

29.01.2019 11:19


Էդվարդ Ֆիցգերալդ. «Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում»

Էդվարդ Ֆիցգերալդ. «Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում»

Հարցազրույց բրիտանացի իրավաբան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցգերալդի հետ

-Պարոն Ֆիցգերալդ, կասե՞ք՝ այս պահին ինչ փուլում է գտնվում Քոչարյանի գործը Ստրասբուրգում։

-Քոչարյանի իրավաբանական թիմը երկու գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։ Մենք պնդում ենք, որ նախագահ Քոչարյանին կալանավորելը ոչ իրավաչափ է, անհիմն, և խախտում է Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրված վերջինիս իրավունքները։

Պրն․ Քոչարյանին ուղղված մեղադրանքները անորոշ են և շինծու։ Գրեթե համոզված եմ՝ շուտով կհաստատվի, որ քրեական հետապնդումը և կալանավորումը քաղաքականորեն մոտիվացված են։ Դա շատ կարևոր կլինի ոչ միայն մեր, այլև Հայաստանի ամբողջ հասարակության համար։ Ներկայումս թիմը աշխատում է մեկ ուրիշ գանգատի վրա առ այն, որ պրն. Քոչարյանը արդար դատաքննության բացակայության, այսինքն՝ արդարադատության մերժման զոհ է։

-Ի՞նչ նկատի ունեք արդարադատության մերժում ասելով։

-Կա բավարար ապացույցներ, որ իշխանությունները ձախողել են Կոնվենցիայով ամրագրված ընդհանուր և հատուկ երաշխիքների ապահովումը։ Քրեական դատավարությունում խախտումները և երաշխիքների բացակայությունը անկասկած ստեղծում են արդարադատության մերժման մի ամբողջ համակարգ Հայաստանում։

Թույլ տվեք ներկայացնել մի քանի վառ օրինակ։ Նախ, 2018թ.-ի դեկտեմբերին Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավորի նշանակումը ոչ իրավաչափ էր և բացահայտորեն հակասում էր ներպետական օրենսդրությանը։ Դատավորների վրա ներքին և արտաքին ազդեցություն է գործադրվել (օրինակ` ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի ղեկավարների միջև հայտնի հեռախոսային խոսակցությունները)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, որոնք խախտում են անմեղության կանխավարկածը։ Նրանք համոզմունք են ձևավորել հասարակության շրջանակներում, որ պրն. Քոչարյանը մեղսագործ է, որն էլ կաշկանդում է դատարանին՝ փաստերը ճիշտ գնահատելու։ Որոշ լրատվամիջոցներ սկսել են ատելություն սերմանող մամլո արշավներ՝ բացասականորեն ազդելու արդար դատաքննության վրա՝ ձևավորելով հանրային կարծիք և ազդելով Քոչարյանի անմեղության կանխավարկածի վրա։ Եվ այս օրինակները կարելի է շարունակել։

-Այսինքն Դուք վստա՞հ եք, որ գործը ունի քաղաքական դրդապատճառները։

-Այո՛, իհարկե։ Վերաքննիչ դատարանը հապճեպորեն հրապարակեց կալանքի որոշումը 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Պրն. Քոչարյանը կալանավորվել է անորոշ և շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է՝ ակնհայտորեն վերջինս պատժելու նպատակով (այս համատեքստում է օգտագործվում վենդետա հասկացությունը) և կանխելու նրա մասնակցությունը որևէ քաղաքական գործընթացներին։ Իշխանությունները նաև ճնշում են գործադրում մարդկանց վրա` փորձելով ձեռք բերել ապացույցներ, որոնք կարող են հետագայում օգատագործվել Քոչարյանի դեմ։

Ակներև է, որ նախագահը զրկվել է ազատությունից քաղաքական դրդապատճառով։ Դատախազությունը և քննչական մարմիններն իրենք էլ գործում են չբացահայտված, բայց ենթադրելի մոտիվներով։ Եվ վերջապես, կա հստակ ապացույց, որ առնվազն այս գործում դատարանները գործադիր իշխանությունից բավարար կերպով անկախ չեն գործել։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը