Քաղաքական

29.01.2019 10:18

Եվրամիությունն ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը կերաշխավորի Եղիազարյանի մահվան դեպքի «պատշաճ քննություն»

Եվրամիությունն ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը կերաշխավորի Եղիազարյանի մահվան դեպքի «պատշաճ քննություն»

ԵՄ արտգործնախարարի խոսնակն անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շաբաթ օրը Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։

«Մհեր Եղիազարյանը հացադուլից հետո մահացել է կալանավայրում, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը հանձնառու է խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելմանը և մարդու արժանապատվության պահպանմանը ցանկացած հանգամանքներում։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն և կձեռնարկի դրանից ելնող համապատասխան քայլեր»,-նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Մայա Կոչիյանչիչը՝ պատասխանելով «Ազատության» Բրյուսելի թղթակցի հարցին։

«Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը մահացել էր սրտամկանի ինֆարկտից, որին նախորդել էր 44-ամյա հացադուլը: Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 3-ին ձերբակալել է Եղիազարյանին, նրան առաջադրել մեղադրանքներ խարդախության և կաշառքի միջնորդության հոդվածներով, իսկ դեկտեմբերի 5-ին դատարանը կալանավորել է Եղիազարյանին, ով այդ օրվանից հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ իր գործը քաղաքացիաիրավական հարթության մեջ պետք է քննվի և քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Հունվարի 17-ին Եղիազարյանը հացադուլը դադարեցրել է և պառկել «Նուբարաշենի» բուժմասում, սակայն նրա վիճակը չի կայունացել մինչև մահվան օրը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։