Մեկնաբանություն

28.01.2019 22:53


Երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն. ինչպե՞ս վարվել կոկորդիլոսի ձվերի հետ (տեսանյութ)

Երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն. ինչպե՞ս վարվել կոկորդիլոսի ձվերի հետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալիս խոստանում էր կախարդական փայտիկի միջոցով ապահովել թռիչքաձև տնտեսական աճ ու ներդրումների առատություն:

Կլինի՞ այդ աճը, թե՞ ոչ, կախված է Ստեփան Մնացականյանի վրձնից ու ստեղծագործական տաղանդից, որոնց արդյունքներին ականատես կդառնանք մոտ օրերս:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այստեղ մի փոքր խնդիրներ են առաջացել՝ կապված ... կոկորդիլոսի, ավելի ճիշտ՝ դրա ձվերի հետ:

Բանն այն է, որ պարգևավճարների հարցում շատ արագ լուծումներ գտնող Պետական եկամուտների կոմիտեում դժվարությունների առաջ են կանգնած:

Ինչպես մեր օրերի «Վրեմյային»՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում էր նշել Փաշինյանի գաղափարական թևի խորհրդանիշներից մեկը՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, կոկորդիլոսի բուծմամբ զբաղվել ցանկացող տանզիանացի ներդրողը նախ չի կարողացել վիզա ստանալ «Զվարթնոց» օդանավակայանում ( ՞ ) և բացի այդ՝ ՊԵԿ-ում չեն կարողացել կողմնորոշվել, թե կոկորդիլոսի ձուն թռչնի՞ է, թե՞ կենդանու:

Փաստորեն Հայաստանի կոկորդիլոսաբուծական ապագան կախված է ... կոկորդիլոսի ձվի ծագումնաբանությունից:

Այն, որ կոկորդիլոսը կենդանի է, դա ստույգ է: Մնում է, որ ՊԵԿ-ում կողմնորոշվեն, թե թռչո՞ւն է արդյոք կոկորդիլոսը և ի՞նչ գույնի է այն: Բացի այդ՝ հարկ է պարզել նաև, որ եթե կոկորդիլոսը թռչուն է, ապա ինչիպիսի՞ ռեժիմով պետք է մաքսազերծվի այդ թռչնի ձուն:

Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իշխանությունը համեմատում էր կոկորդիլոսի հետ: Հիմա ինքն է դարձել իշխանություն ու պետք է հասկանալ, թե կոկորդիլոսաբուծությունից հետո ինչպե՞ս են հպարտ քաղաքացիները տարբերելու Արարատում բուծվելիք կոկորդիլոսներին իրենց սիրելի իշխանությունից և ինչպե՞ս են անելու, որ իշխանությունների բերանում իրենց թաթիկները հանկարծ չհայտնվեն:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը