Արցախի Հանրապետության ղեկավարության այսօրվա ելույթներն առ այն, որ Ղարաբաղը պատրաստ չէ տարածքային զիջումների, որ ամոթ է խոսել այն մասին, որ ղարաբաղյան զորքը ներգրավված էր մարտի 1-ի իրադարձությունների մեջ, և որ Քոչարյանի դեմ ներկայացված մեղադրանքները` Սահմանադրական կարգի տապալման մեջ, ծիծաղելի են, պարզ է, որ անպատասխան չէին կարող մնալ հայաստանյան շրջանակների կողմից:
Բայց զավեշտալին այն է, որ հակաղարաբաղցիական քարոզն անում են քաղաքական լուսանցքում հայտնված կուսակցության ներկայացուցիչները, ովքեր չեն էլ գիտակցում, որ եթե Փաշինյանը երկար մնա իշխանության, ապա հաջորդիվ, անգամ բնական օրենքների համաձայն` նա գալու է իրենց առաջնորդի հետևից:
Նրանք, ովքեր Արցախն անվանում են հակապետական և հակահեղափոխական կենտրոն, սեպ են խրում հայ ժողովրդի մեջ՝ կրկին բաժանելով մեզ «հայաստանցի-արցախցի» սկզբունքով: Ձեռքերդ հեռու պահեք Արցախից, ինչպես կասեր հայտնի հռետորը` «հանգի՛ստ նստեք տեղներդ, hանգի՛ստ նստեք տեղներդ»:
Իսկական հակապետական քարոզը հենց դուք եք անում

Իսկական հակապետական քարոզը հենց դուք եք անում:
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից