Յուրի Խաչատուրովին դիմավորել է անձամբ Դավիթ Տոնոյանը (տեսանյութ)
Բանակի կազմավորվան 27-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով «Դվին» հյուրանոց է ժամանել նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Ինչպես տեղեկացնում է News.am-ը, նրան դիմավորեց եւ ներս հրավիրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Լրագրողների հետ զրույցում նա միայն զինվորներին մաղթեց առողջություն, հաղթանակ, այլ հարցերի նա չպատասխանեց:
«Առողջություն, հաղթանակ, ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Յուրի Խաչատուրովին 2018թ. հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:
Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին եւ օրեր անց վերադարձել Հայաստան։