1992թ. հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը: Հայ ժողովրդի կողմից հայոց բանակի հիմնական հիմնադիրներից մեկը համարվող եւ «Սպարապետ» կոչվող Վազգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար:
«Բանակի օրը» Հայաստանի պաշտոնական տոների օրացույցում հայտնվեց 2001 թվականին: Այնուհետեւ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 6-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքը: 2002թ. Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հավելվածը՝ համաձայն որի, Ազգային բանակի օրը ոչ աշխատանքային օր դարձավ:
Ընկերնե՛ր, այսօր` մեր երկրի ամենակարևոր տոներից մեկի առթիվ, ավանդական շնորհավորանք հղելու փոխարեն, ուզում եմ կիսվել իմ մտահոգություններով:
Հայաստանի և Արցախի ապագան գլխավորապես կախված է բանակից: Մեր երկրի ապահով ապագայի համար ծայրահեղ կործանարար է ժողովրդին ագրեսիվ թշնամու հանդեպ «խաղաղասեր հռետորություն» սովորեցնելը, քանի որ լիակատար պարտություն է համարվում սեփական իրավունքներից, ամենից առաջ պատմական հողի նկատմամբ իրավունքից և պատմական հիշողությունից կամավոր հրաժարվելը:
Ծայրահեղ կործանարար է գիտակցաբար անցկացվող գաղտնի աշխատանքը, որն ուղղված է բանակի բարոյալքմանը և մարտական ոգու սպառմանը, դրա ապահերոսացմանը: Չէ որ մարդկանց առաջ, դեպի հաղթանակ շարժվելու համար անհրաժեշտ է մշտապես աչքի առաջ բարձունքի վրա ունենալ արիության փառավոր օրինակներ... չի կարելի ազգը զրկել իր հերոսներից: Այս ուղին դեպի կործանում տանող ճանապարհ է:
Ծայրահեղ կործանարար է բանակը զրկել սպայական պատվի անսասան կոդեքսից, որի վրա հիմնվում է բանակը, քանի որ այլ կերպ, նրանք, որոնք գնում են թմբուկների հետևից, կվերածվեն զուտ վարձու մարդասպանների մի ամբոխի, որոնք զուրկ են բարոյական ուղենիշներից և հայրենիքի նկատմամբ զագացմունքներից և որոնք հենց առաջին իսկ իրական վտանգի դեպքում միանգամից փախուստի կդիմեն:
Ծայրահեղ կործանարար է, երբ գլխատում են բանակը, հեռացնում մարտական սպաներին, որոնք հաղթանակով են դուրս եկել անհավասար մարտի դաշտից և վտանգավոր է, երբ բանակի հրամանատարներ են նշանակվում մարդիկ, որոնք երբևէ որևէ առնչություն չեն ունեցել դրա հետ: «Ես Գերագույն գլխավոր հրամանատարն եմ» մանտրան չի կարող իրական մարտիկ դարձնել մի մարդու, որը օժտված չէ համապատասխան ոգով: Չէ որ լրիվ բնական է, տանուլ տալը մի բանում, որով դու երբեք չես զբաղվել և ոչ էլ ուզել ես զբաղվել: Ինչ-որ առիթով Նապոլեոնը ասել է` ոչխարների զորքը՝ առյուծի գլխավորությամբ, միշտ կհաղթի առյուծների զորքին՝ ոչխարի գլխավորությամբ: Հայաստանի՛ մարտիկներ, հայրենիքի պաշտպաններ, դուք մեր հպարտությունն եք: Հիշե՛ք` դուք իրական առյուծներ եք:
Ես ուզում եմ ձեզ շնորհավորել Հայաստանի երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, որոնք նա արտասանել է 2002 թվականի հունվարի 28-ին, երբ նրա հրամանագրի համաձայն հայկական բանակի հիմնադրման օրը վերածվեց պետական տոնի:
«Պարոնայք գեներալներ, սպաներ և զինվորներ, Հարգելի հյուրեր, Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր առաջին անգամ պաշտոնապես նշում ենք Բանակի օրը: Սրանով մենք հիմք ենք դնում նոր ավանդույթի, որ միայն զինվորականներին չի վերաբերում: Համոզված եմ, որ Բանակի օրը դառնալու է լայն ժողովրդականություն վայելող տոն: Այսօր Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 10-րդ տարեդարձն է։ Հայաստանի Զինված ուժերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության առաջին երաշխավորն են և խաղաղության հուսալի պատվարը: Հայոց բանակը պատերազմի դաշտում է ապացուցել իր հուսալիությունը և այսօր շարունակում է անշեղորեն բարձրացնել իր մարտունակության մակարդակը: Պետք է խոստովանել, որ բանակը մեր պետական կառույցի ամենաամուր օղակն է: Սրտանց շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին, այն զինվորականներին, ովքեր նոր զինվորական կոչումներ են ստացել եւ` ովքեր արժանացել են հայրենիքի բարձր պարգեւներին: Մեր բոլոր զինվորականներին մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն, ինչպես նաեւ բարի ծառայություն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»։
Ծայրահեղ կործանարար է, երբ գլխատում են բանակը
Այսօր նշանակալի օր է:
1992թ. հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը: Հայ ժողովրդի կողմից հայոց բանակի հիմնական հիմնադիրներից մեկը համարվող եւ «Սպարապետ» կոչվող Վազգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար:
«Բանակի օրը» Հայաստանի պաշտոնական տոների օրացույցում հայտնվեց 2001 թվականին: Այնուհետեւ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 6-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքը: 2002թ. Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հավելվածը՝ համաձայն որի, Ազգային բանակի օրը ոչ աշխատանքային օր դարձավ:
Ընկերնե՛ր, այսօր` մեր երկրի ամենակարևոր տոներից մեկի առթիվ, ավանդական շնորհավորանք հղելու փոխարեն, ուզում եմ կիսվել իմ մտահոգություններով:
Հայաստանի և Արցախի ապագան գլխավորապես կախված է բանակից: Մեր երկրի ապահով ապագայի համար ծայրահեղ կործանարար է ժողովրդին ագրեսիվ թշնամու հանդեպ «խաղաղասեր հռետորություն» սովորեցնելը, քանի որ լիակատար պարտություն է համարվում սեփական իրավունքներից, ամենից առաջ պատմական հողի նկատմամբ իրավունքից և պատմական հիշողությունից կամավոր հրաժարվելը:
Ծայրահեղ կործանարար է գիտակցաբար անցկացվող գաղտնի աշխատանքը, որն ուղղված է բանակի բարոյալքմանը և մարտական ոգու սպառմանը, դրա ապահերոսացմանը: Չէ որ մարդկանց առաջ, դեպի հաղթանակ շարժվելու համար անհրաժեշտ է մշտապես աչքի առաջ բարձունքի վրա ունենալ արիության փառավոր օրինակներ... չի կարելի ազգը զրկել իր հերոսներից: Այս ուղին դեպի կործանում տանող ճանապարհ է:
Ծայրահեղ կործանարար է բանակը զրկել սպայական պատվի անսասան կոդեքսից, որի վրա հիմնվում է բանակը, քանի որ այլ կերպ, նրանք, որոնք գնում են թմբուկների հետևից, կվերածվեն զուտ վարձու մարդասպանների մի ամբոխի, որոնք զուրկ են բարոյական ուղենիշներից և հայրենիքի նկատմամբ զագացմունքներից և որոնք հենց առաջին իսկ իրական վտանգի դեպքում միանգամից փախուստի կդիմեն:
Ծայրահեղ կործանարար է, երբ գլխատում են բանակը, հեռացնում մարտական սպաներին, որոնք հաղթանակով են դուրս եկել անհավասար մարտի դաշտից և վտանգավոր է, երբ բանակի հրամանատարներ են նշանակվում մարդիկ, որոնք երբևէ որևէ առնչություն չեն ունեցել դրա հետ: «Ես Գերագույն գլխավոր հրամանատարն եմ» մանտրան չի կարող իրական մարտիկ դարձնել մի մարդու, որը օժտված չէ համապատասխան ոգով: Չէ որ լրիվ բնական է, տանուլ տալը մի բանում, որով դու երբեք չես զբաղվել և ոչ էլ ուզել ես զբաղվել: Ինչ-որ առիթով Նապոլեոնը ասել է` ոչխարների զորքը՝ առյուծի գլխավորությամբ, միշտ կհաղթի առյուծների զորքին՝ ոչխարի գլխավորությամբ: Հայաստանի՛ մարտիկներ, հայրենիքի պաշտպաններ, դուք մեր հպարտությունն եք: Հիշե՛ք` դուք իրական առյուծներ եք:
Ես ուզում եմ ձեզ շնորհավորել Հայաստանի երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, որոնք նա արտասանել է 2002 թվականի հունվարի 28-ին, երբ նրա հրամանագրի համաձայն հայկական բանակի հիմնադրման օրը վերածվեց պետական տոնի:
«Պարոնայք գեներալներ, սպաներ և զինվորներ,
Հարգելի հյուրեր,
Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Այսօր առաջին անգամ պաշտոնապես նշում ենք Բանակի օրը:
Սրանով մենք հիմք ենք դնում նոր ավանդույթի, որ միայն զինվորականներին չի վերաբերում: Համոզված եմ, որ Բանակի օրը դառնալու է լայն ժողովրդականություն վայելող տոն:
Այսօր Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 10-րդ տարեդարձն է։ Հայաստանի Զինված ուժերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության առաջին երաշխավորն են և խաղաղության հուսալի պատվարը:
Հայոց բանակը պատերազմի դաշտում է ապացուցել իր հուսալիությունը և այսօր շարունակում է անշեղորեն բարձրացնել իր մարտունակության մակարդակը:
Պետք է խոստովանել, որ բանակը մեր պետական կառույցի ամենաամուր օղակն է:
Սրտանց շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին, այն զինվորականներին, ովքեր նոր զինվորական կոչումներ են ստացել եւ` ովքեր արժանացել են հայրենիքի բարձր պարգեւներին:
Մեր բոլոր զինվորականներին մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն, ինչպես նաեւ բարի ծառայություն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»։
Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան էջից