Լրահոս

17.03.2010 10:30

Ֆրանսիայի դեսպանատունը Բեռնար Ֆասիեի արտահայտությունների վերաբերյալ հայտարարություն է արել

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Բեռնար Ֆասիեի հայտարարությունը ֆրանսերեն է արվել, նույն լեզվով էլ նա պատասխանել է հարցերին, այնուհետև այն թարգմանվել է տարբեր լեզուներով։ Ինչպես տեղեկացնում է «1news.az»-ը, այդ մասին ասվում է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարության մեջ։

«Բեռնար Ֆասիեն պաշտոնապես հերքել է հայ և ադրբեջանցի լրագրողների կողմից խեղաթյուրված իր խոսքերը։ Դեսպանը երկու կողմերի կառավարություններին համապատասխան պարզաբանումներ է տվել այդ հարցի վերաբերյալ, ինչը բավարարել է նրանց»,-ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացվում էր, թե Բ. Ֆասիեն հայտարարել է. «Պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանի հաղթանակն անհնար է, քանի որ ես անձամբ գիտեմ հայաստանցի և ղարաբաղցի զինվորների արիության մասին»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։