Կարծիք

28.01.2019 13:36


Ծիծաղելի է երկրի առաջին դեմքի մակարդակով այս տեսակ անլուրջ ինդեքսներին անդրադառնալը (լուսանկար)

Ծիծաղելի է երկրի առաջին դեմքի մակարդակով այս տեսակ անլուրջ ինդեքսներին անդրադառնալը (լուսանկար)

Կողմ դնենք այն հանգամանքը, որ, ամենայն հավանականությամբ, այս բարելավումը հիմնված է նախորդ տարիների արդյունքների վրա, էդ հլը հեչ, բայց խնդալու է պարզապես երկրի առաջին դեմքի մակարդակով այս տեսակ անլուրջ ինդեքսներին անդրադառնալը։ Տպավորություն է, որ Նիկոլի օգնական֊խորհրդականները ողջ օրը քրքրում են համացանցը, որ նման մի բան գտնեն ու տան շեֆին հերթական պաթոսային պոստի համար։

«Լավ երկրների» միջազգային ինդեքս

Որոշ ժամանակ հետո կարող է գրի. «Լավ երեկո» հաղորդման լսարանը մեր իշխանության օրոք մեծացել է 30%֊ով, ինչը ցույց է տալիս ոչ միայն հումորի ակնհայտ զարգացումը վերջին մեկ տարում, այլ նաև այն, որ մարդիկ իրոք լավ երեկոներ են սկսել անցկացնել, այնպես որ չարժե թերագնահատել այս ցուցանիշը։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը