Լրահոս

17.03.2010 10:33

Թուրքական բանակում աճում են ինքնասպանության դեպքերը

Թուրքական բանակում աճում են ինքնասպանության դեպքերը

Ինչպես հաղորդում է «Hurriyet Daily News»-ը, Թուրքիայում ևս մեկ զինծառայող ինքասպան է եղել, այս անգամ՝ սևծովյան Կարաբուկ գավառում։

Մարտի 16-ին ժանդարմերիայի սերժանտ Էրդեն Ադջապը ինքնսապանությամբ իր կյանքին վերջ  է տվել։ Իր  բնակարանում նա ծառայողական ատրճանակից կրակել էր իր վրա։ Հետաքննությունը պարզաբանում է, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ լինել։

Մեկ շաբաթվա ընթացքում սա ինքասպանության արդեն երկրորդ դեպքն է թուրքական բանկաում։ Մարտի 12-ին Պալատլի քաղաքում (Անկարայի շրջան) իր սեփական տանը հայտնաբերվել էր զինված ուժերի լեյտենանտ Իբրահիմ Ունալ Սարիօղլուի դիակը, որը նույնպես ինքնասպանություն էր գործել։  2009թ. հունվարից ինքասպանությամբ մահացել է 10 թուրք զինծառայող։ Ի դեպ, նրանցից մի քանիսը կապված է եղել իսլամական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը դեմ դուրս գալու ծրագրեր ունեցող «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպություն գործի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։