Կարծիք

27.01.2019 13:25


«Поддавки»–ի խաղի կանոններով շարժվելով՝ վերջում կարելի է հայտնվել կոտրած խաղատախտակի առաջ (տեսանյութ)

«Поддавки»–ի խաղի կանոններով շարժվելով՝ վերջում կարելի է հայտնվել կոտրած խաղատախտակի առաջ (տեսանյութ)

Փոքրուց սիրել եմ շախմատ խաղալ սևերով։ Բայց հիմա ոչ թե շախմատի, այլ շաշկու բաց առաջնություն է ընթանում, ավելի ճիշտ՝ «поддавки»-ի։

«Поддавки»–ի դեպքում արդեն էական չէ, թե արդյոք խաղում ես սևերո՞վ, թե՞ սպիտակներով։ Կարևորը՝ ինքդ քեզ զրկես քարերից ու մտնես փակուղի։

Որպես խաղ «поддавки»–ն միգուցե հետաքրքիր է (հատկապես՝ անչափահասների համար), բայց այլ դեպքերում «поддавки»–ի խաղի կանոններով շարժվելով՝ վերջում կարելի է հայտնվել կոտրած խաղատախտակի առաջ։

Դե ուրեմն մոդայիկ լեզվով ասած՝ թողնենք, թող «поддавки» խաղան։

***

Հեքիաթում թագավորն ասում էր, որ եթե մեկն այնպիսի սուտ ասի, որ ինքը հավատա, ապա թագավորության կեսը կտա սուտ ասողին։

Իրական կյանքում այնպիսի սուտ ասվեց, որ ոչ թե թագավորը, այլ ամբողջ ժողովուրդը տվեց, այն էլ ոչ թե թագավորության կեսը, այլ՝ ամբողջը։

***

Կոռուպցիան ու թալանը 13–րդ աշխատավարձի պես մի բան են, այսինքն՝ իներցիայով ու ավանդույթի ուժով պահպանվելու հատկություն ունեն։

***

Պարգևավճարների թեմայով
..................
Հեղափոխությունը կերակրում է իր զավակներին (որ հետո խժռի)։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը