Լրահոս

17.03.2010 00:01

«7 օր» կայքէջը դարձավ 1 տարեկան

«7 օր» կայքէջը դարձավ 1 տարեկան

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մեկնարկեցին «7 օր» լրատվավերլուծական կայքէջի աշխատանքները։ Վստահորեն կարելի է պնդել, որ մեր խմբագրակազմին այս կարճ ժամանակահատվածում հաջողվեց իր ուրույն և հաստատուն տեղը գրավել համանման գործունեությամբ զբաղվող կայքէջերի շարքում։ Ասվածի վառ ապացույցն է այն, որ մեզ հետևողների քանակն օր օրի ավելացավ՝ գործունեության սկզբնական շրջանի հետ համեմատած՝ տասնապատկվելով։

Ամեն օր «7 օր»-ին  հետևում են հազարավոր ընթերցողներ Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից։

«7 օր»-ում աշխատում են մարդիկ, ովքեր հավատում են մեր երկրի ապագային, լավատես են և սիրում են իրենց աշխատանքը։ Մեզ հաջողվել է ստեղծել կուռ թիմ։ Անհերքելի է, որ մենք ունենք սեփական դիմագիծը, ոճը և հստակ դիրքորոշումը։

Հարգելի՛ ընթերցող, ամեն անգամ այցելելով «7 օր» կայքէջը, Դուք յուրօրինակ կերպով գնահատում եք մեր աշխատանքները։ Խոստանում ենք չդավաճանել որդեգրված սկզբունքներին և ապահովել օպերատիվ լրատվություն ու բազմապիսի տեսակետներ  ստանալու Ձեր իրավունքը։

Շաբաթվա բոլոր օրերին ընթերցե՛ք «7 օր»։

Մեր կարգախոսն է՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։