Լրահոս

26.01.2019 10:20


Հրդեհ է բռնկվել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում

Հրդեհ է բռնկվել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում

Հունվարի 26-ին, ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սենյակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին:

Այրվել են սենյակի հատակից 1 քմ հատված, մեկ պահարան և մեկ սառնարան՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը