Կարծիք

26.01.2019 08:23


Հյուսիսային Կորեայում ռադիոընդունիչները վաճառվում են կոնկրետ հաճախականության վրա դրված վիճակում

Հյուսիսային Կորեայում ռադիոընդունիչները վաճառվում են կոնկրետ հաճախականության վրա դրված վիճակում

Հյուսիսային Կորեայում ռադիոընդունիչները վաճառվում են կոնկրետ հաճախականության վրա դրված վիճակում։

Հնարավոր չէ փոխել հաճախականությունները․ եթե հանկարծ հաճախականությունները փոխելու հնարավորությամբ ռադիոընդունիչ բռնեցին՝ տնով-տեղով դատվում են՝ մի 30 տարի։

Այնտեղ պետությունը որոշել է, որ մարդիկ ՊԵՏՔ է տեղեկատվություն ստանան իր մատնանշած աղբյուրից։

Բնականաբար, պետության կողմից նման քայլի միակ պատճառն այն է, որ մարդիկ հանկարծ վատ լուրեր չլսեն, ինչը կարող է հանգեցնել սրտի կաթվածի, շաքարախտ կամ այլ հիվանդությունների։ Ինչպես նաև հանկարծ չլսեն այնպիսի տեղեկատվություն, որը պետական այրերին թույլ չի տալիս աշխատել՝ կենտրոնացած աշխատել։

***

Բայց զարմանալի բան է, որ լրագրողներին մեղադրում են քննադատելու ու քննադատական մոտեցում ունենալու համար։

Հարգելինե՛րս, բա որ լրագրողը քննադատական մոտեցում չունենա, սազանդար քարոզիչներից ինչո՞վ է տարբերվելու։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը