Կարծիք

25.01.2019 21:15


Փաշինյանի պարզունակությունը սպառնալիք կարող է դառնալ

Փաշինյանի պարզունակությունը սպառնալիք կարող է դառնալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ասել է. «ԱՄՆ նախկին նախագահներից Բարաք Օբաման համարում էր, որ նախկին նախագահ Բուշը սխալ էր արել, երբ զորք էր մտցրել Իրաք ու արեց ճիշտ հակառակը՝ դուրս բերելով զորքերն Իրաքից, ու արդյունքում ի՞նչ ստացանք մենք, ստացանք «Իսլամական պետություն»։

Իսլամական պետությունը առաջացել է Արևմուտքի ու Թուրքիայի անմիջական աջակցությամբ՝ սյունիական հակաասադյանի ուժերին զինելու հետևանքով, ապա նաև, որպես հակազդեցություն Իրաքում շիիթների միջոցով Իրանի ազդեցության աճի դեմ։ Այդ հետո, երբ վերահսկողությունից դուրս եկավ և դարձավ վտանգ արևմտյան քաղաքացիների համար, ԱՄՆ֊ն որոշեց սահմանփակել նրա ուժը։

Ամերիկյան զորքերը կայունության երաշխիք չեն, որպես ապացույց Աֆղանստանը, ուր ամերիկյան զորքերի ներկայությամբ մշտապես անկայուն վիճակ է (այս երկրի նախկին նախագահ Համիդ Կարզանին ասել էր, որ Իսլամական պետությունը ԱՄՆ֊ի արտադարնքն է), և հակառակը, երբ ԱՄՆ֊ն զորքերը դուրս է բերում և հրաժարվում միջամտել տվյալ երկրի ներքին գործերին, վիճակը կայունանում է, ինչպես Վիետնամում եղավ։

Ուրեմն, կայունույթունը այնտեղ է, ուր ԱՄՆ֊ն՝ զորքով կլինի, թե փողով, չի միջամտում, կամ էլ չի կարողանում միջամտել։

Հիմա ակտիվորեն միջամտում է տարածաշրջանի գործերին, երբ միջամտությունը սահմանփակվում է Սաքունցի միջոցով, դեռ վտանգը մեծ չէ, բայց երբ վարչապետի միջոցով է արվում, արդեն վտանգավոր է։

Նիկոլ Փաշինյանը այն պարզունակ լիբերալներից է, որոնք վստահ են թե ԱՄՆ֊ի զորքերը կայունութան երաշխիք կարող են լինել, և եթե այդպես է, ուրեմն, Բոլտոնը շատ հեշտությամբ նրա ուղեղը կմաղի՝ բացատրելով թե ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Իրանի սահմանին կայունություն է բերելու տարածաշրջանին, մանավանդ եթե այդ «լավության» հետ նաև մի քանի միլիարդ դոլար առաջարկի «երկրի զարգացման համար»։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը