Քաղաքական

25.01.2019 18:33

Յուրի Խաչատուրովը դիմելու է ՄԻԵԴ

Յուրի Խաչատուրովը դիմելու է ՄԻԵԴ

ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել իրենց կողմից առաջ քաշված բազմաթիվ հարցերը` սկսած նրանից, որ կալանքը հնարավոր չէ թույլատրելի լինի, երբ առաջադրված մեղադրանքի հետ առնչությունը հաստատված չէ, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված հարցերը:

«Մենք Վճռաբեկ դատարանի հետ կապված նաև հարց էինք բարձացրել այն մասին, ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնազերծված խոսակցություններից ակնհայտ է, որ Յուրի Խաչատուրովին կալանավորելը չի հետապնդել իրավական նպատակ, այլ ունեցել է ոչ իրավական նպատակ, եղել է որոշ անձանց ցանկությունների արդյունք և ապօրինի նպատակներին հասնելու միջոց, մասնավորապես ակնհայտ էր, որ խոսակցության մեջ նշում էին` թողեք կալանավորվի, հետո կխոսի, այսինքն` կալանքը հետապնդում էր խոսելու նպատակ: Վճառաբեկ դատարանը այս հարցին ևս ուշադրություն չէր դարձրել, ստանդարտ, շաբլոնային որոշում էր, ինչը խոսում է այն մասին, որ հերթական անգամ խուսափել են արդարդատությանը նպաստող ակտ կայացնելուց»,-նշեց նա:

Միհրան Պողոսյանն ասաց, որ այսպիսի պայմաններում արդարդատությունը ստիպված կլինեն փնտրել ՄԻԵԴ–ում:

«Ակնհայտ է, որ առնվազն կալանքի որոշման ոչ իրավաչափ լինելը, կլասիկ երևում է: Հայաստանյան ատյանները սպառված են արդեն, կդիմենք ՄԻԵԴ»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):

Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ 5 մլն գրավ։ Նրա կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։ Դատարանը, սակայն, մերժել էր բողոքը, ինչից հետո բողոք էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։