Քաղաքական

25.01.2019 15:34

Բոլոր գերատեսչություններում եղել են պարգևատրումներ. Էդուարդ Աղաջանյան

Բոլոր գերատեսչություններում եղել են պարգևատրումներ. Էդուարդ Աղաջանյան

Բոլոր գերատեսչություններում եղել են պարգևատրումներ և դա նոր բան չէ, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Արձագանքելով դիտարկմանը՝ «եթե այդ դժգոհությունները ընդհանրացնենք, որ մարդիկ սոված են, աղքատ են, անտուն են, իսկ դուք հարկատուների հաշվին ինքներդ ձեզ պարգևատրում եք», Աղաջանյանը նշեց․ «Շարուանկելով այդ թեման՝ կարելի է ասել, իսկ դուք հարկատուների հաշվին ընդհանրապես աշխատավարձ եք ստանում։ Տեսեք, երբ մենք ստանձնեցինք կառավարությունը, ամբողջ պետական համակարգում գործում էր այն տրամաբանությունը և այն պարգևատրման մեխանիզմը, որը որ վերջին օրերին ի հայտ է եկել»։

Աղաջանյանը ընդգծեց, որ իրենք հստակ պատկերացնում են, որ պետական համակարգը, այդ թվում նաև աշխատողներին պետք չէ շոկի ենթարկել և կտրել այդ փողից՝ շարունակելով. «Ընդ որում, ես ուզում եմ արձանագրել, որ էն աշախատավարձային ֆոնդը, որով որ տրամադրվել է մեր իշխանության ժամանակ, դա ևս պակաս է եղել նախկիններից, ուղղակի, ի պաշտոնե կաշկանդված եմ այդ տեղեկատվությունը բարձրաձայնելու։ Այսինքն մենք, ըստ էության, քննարկում ենք մի աշխատավարձի ֆոնդ, որը որ հենց դրա համար նախատեսված է եղել, այսինքն խոսքը չի գնում նույնիսկ այլ հոդվածներով խնայողությունների մասին»։

«Ես պատկերացնում եմ, որ ամեն գերատեսչության մասին մի նոր բացահայտում կլինի, որպեսզի հանրությանը զերծ պահեմ ամեն անգամ շոկի ենթարկելուց, ուզում եմ հիմա հստակ հայտարել, որ բոլոր գերատեսչություններում, իմ տեղեկատվությամբ, եղել են պարգևատրումներ և դա նոր բան չի։ Վարչապետի աշխատակազմի բոլոր աշխատողները ստացել են պարգևավճար։ Վարչապետը հրաժարվել է պարգևավճարից»,-ասաց Աղաջանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։