Կարծիք

24.01.2019 22:00


Արամ Սարգսյանենք քաղաքականապես վերակենդանացել են՝ Վազգեն Սարգսյանի անունը շոշափելով

Արամ Սարգսյանենք քաղաքականապես վերակենդանացել են՝ Վազգեն Սարգսյանի անունը շոշափելով

Ուրեմն կես քայլով ընդդիմադիր, կես քայլով իշխանամետ Արամ Սարգսյանի թիմակից մի աղջնակ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է Վազգեն Սարգսյանի սպանության մեջ:

Շատ չեմ ծավալվում, ուղղակի կփաստեմ`

1. Եթե Արամ Սարգսյանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին Վազգեն Սարգսյանի սպանության մեջ, ուրեմն ինքն իր եղբոր արյան հաշվին վարչապետ է աշխատել Ռոբերտ Քոչարյանի մոտ:

2. Արամ Սարգսյանի սանիկը Լևոն Տեր-Պետրոսյանին համարում է հաղթանակած նախագահ` մոռանալով, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպել է հրաժարական տալ նույն ինքը՝ Վազգեն Սարգսյանը:

Ավելացնելու բան չունեմ: Ուղղակի կասեմ, որ Արամ Սարգսյանենք քաղաքականապես վերակենդանացել են՝ Վազգեն Սարգսյանի անունը շոշափելով և Բ26-ի հաճախորդ լինելով: Սա է իրենց միակ արժանիքը:

Հ.Գ. Վերջին շրջանում Արամ Սարգսյանի թիմակիցների միակ հրապարակային գործը եղել է Նաիրի Հունանյանին սպորտով զբաղվելու հորդորը:

Դատողությունները թողնում եմ Ձեզ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը