Քաղաքական

24.01.2019 19:55

ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի բարգավաճ ապագան երաշխավորելու Փաշինյանի ջանքերին․ Ջոն Բոլթոն

ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի բարգավաճ ապագան երաշխավորելու Փաշինյանի ջանքերին․ Ջոն Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերում գրառում է արել նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։

«Երեկ ես զանգեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու նրան վերանշանակվելու կապակցությամբ և ողջունելու Հայաստանի ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների համար։

ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի բարգավաճ ապագան երաշխավորելու նրա ջանքերին»,-գրել է Բոլթոնը։

Աղբյուրը՝ civilnet.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։