Իշխանությունը նախապատրաստվում է փակել անցանկալի լրատվամիջոցները
«Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը հայտարարում է. «Ապատեղեկատվությունը պետք է պատժվի: Խստագույնս պատժվի: Ապատեղեկատվությունն արդեն դառնում է ազգային անվտանգության խնդիր»: Սա Նիկոլ Փաշինյանի օգոստոսյան հանձնարարականի կատարումն է, հիշենք Վարչապետի խոսքը օգոստոսի 17֊ի հանրահավաքում՝ խոսելուց առաջ մտածեք, թե չէ ձեզնով կզբաղվի ԱԱԾ֊ն։ Այսպիսով, ապատեղեկատվություն տարածելու իրավունք ունեն միայն իշխանության աջակից լրատվամիջոցները՝ «Հայկական ժամանակ», որ հենց վերջերս ապատեղեկատվություն տարածեց, թե Արցախում միասեռականի են ծեծել, Հանրային հեռուստատեսությունը, որ երկու օր առաջ մի ժամից ավելի ապատեղեկատվություն էր տարածում՝ հեռարձակելով Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» պրոպագադիստական հոլովակը (որում տեղ գտած կեղծիքների մասին տես inknagir.org֊ում «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը», այդ կեղծիքներից մեկը խնդրեմ՝ իբր ոստիկաններից մեկը ինքն իրեն սպանել է, մյուսին էլ ոստիկաններն են սպանել), և ամենակարևորը՝ ամենագլխավոր ապատեղակատվություն տարածողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ մեկ հայտարարում է, թե դատարանների վրա այլևս ճնշում չկա, մեկ էլ պարզվում է, որ բանուգործ թողած՝ դատարան ճնշելով է զբաղված, վերջին ապատեղկատվությունը՝ թե Բոլտոնի հետ հեռախոսազրույցում տարածաշրջանին վերաբերող հարցեր են քննարկել և, իբր, Արցախի հարցին չեն անդրադարձել, կարծես հպարտ քաղաքացիները այնքան էշ են, որ կկարծեն թե Արցախը ոչ թե տարածաշրջանում է, այլ Չուկոտկայում։ Եվ ընդհանարպես, Փաշինյանի ելույթների մեծ մասն ապատեղեկատվություն է՝ սկսած հեղափոխության առաջին օրերից, երբ սիրո ու հանդուրժողականության կոչը պարզվեց՝ ապատեղեկատվություն էր՝ երկիրը սևերի ու սպիտակների բաժանելուց հետո։ Թևոսյանի խոսքում ոչ մի նորություն չկա. բռնապետությունը սկսվում է հենց սկզբունքից, որ էն, ինչ կարելի է յուրայիններին, արգելվում է հակառակորդներին։ Բայց մի նորություն կա. նոր իշխանություններին լեգիտիմությունը իրավունք է տվել ցինիկաբար ասել այն, ինչ նախկիններն ամաչում էին ասել։
Իշխանությունը նախապատրաստվում է փակել անցանկալի լրատվամիջոցները
«Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը հայտարարում է.
«Ապատեղեկատվությունը պետք է պատժվի: Խստագույնս պատժվի: Ապատեղեկատվությունն արդեն դառնում է ազգային անվտանգության խնդիր»:
Սա Նիկոլ Փաշինյանի օգոստոսյան հանձնարարականի կատարումն է, հիշենք Վարչապետի խոսքը օգոստոսի 17֊ի հանրահավաքում՝ խոսելուց առաջ մտածեք, թե չէ ձեզնով կզբաղվի ԱԱԾ֊ն։
Այսպիսով, ապատեղեկատվություն տարածելու իրավունք ունեն միայն իշխանության աջակից լրատվամիջոցները՝ «Հայկական ժամանակ», որ հենց վերջերս ապատեղեկատվություն տարածեց, թե Արցախում միասեռականի են ծեծել, Հանրային հեռուստատեսությունը, որ երկու օր առաջ մի ժամից ավելի ապատեղեկատվություն էր տարածում՝ հեռարձակելով Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» պրոպագադիստական հոլովակը (որում տեղ գտած կեղծիքների մասին տես inknagir.org֊ում «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը», այդ կեղծիքներից մեկը խնդրեմ՝ իբր ոստիկաններից մեկը ինքն իրեն սպանել է, մյուսին էլ ոստիկաններն են սպանել), և ամենակարևորը՝ ամենագլխավոր ապատեղակատվություն տարածողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ մեկ հայտարարում է, թե դատարանների վրա այլևս ճնշում չկա, մեկ էլ պարզվում է, որ բանուգործ թողած՝ դատարան ճնշելով է զբաղված, վերջին ապատեղկատվությունը՝ թե Բոլտոնի հետ հեռախոսազրույցում տարածաշրջանին վերաբերող հարցեր են քննարկել և, իբր, Արցախի հարցին չեն անդրադարձել, կարծես հպարտ քաղաքացիները այնքան էշ են, որ կկարծեն թե Արցախը ոչ թե տարածաշրջանում է, այլ Չուկոտկայում։ Եվ ընդհանարպես, Փաշինյանի ելույթների մեծ մասն ապատեղեկատվություն է՝ սկսած հեղափոխության առաջին օրերից, երբ սիրո ու հանդուրժողականության կոչը պարզվեց՝ ապատեղեկատվություն էր՝ երկիրը սևերի ու սպիտակների բաժանելուց հետո։
Թևոսյանի խոսքում ոչ մի նորություն չկա. բռնապետությունը սկսվում է հենց սկզբունքից, որ էն, ինչ կարելի է յուրայիններին, արգելվում է հակառակորդներին։ Բայց մի նորություն կա. նոր իշխանություններին լեգիտիմությունը իրավունք է տվել ցինիկաբար ասել այն, ինչ նախկիններն ամաչում էին ասել։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից