Քաղաքական

24.01.2019 12:26

ՊԵԿ-ը հրաժարվում է հրապարակել պարգևավճարների ցուցակը (տեսանյութ)

ՊԵԿ-ը հրաժարվում է հրապարակել պարգևավճարների ցուցակը (տեսանյութ)

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը մամուլում իրենց ստացած պարգևավճարների մասին լուրերն ապատեղեկատվություն է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«ՊԵԿ պարգևավճարների՝ մամուլում հրապարակված ցուցակն ու այդ մասին տեղեկատվությունը ապատեղեկատվություն է և սուտ։ Այդպիսի պարգևատրումների գումարներ հնարավոր չեն ուղղակի»,-ասաց Անանյանը։

Դավիթ Անանյանը չնշեց, թե իրականում որքան է եղել իրենց կառույցի աշխատակիցների ստացած պարգևավճարների գումարը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։