Լրահոս

16.03.2010 17:15

ԲՀԿ–ՀՀԿ՝ 2–2

ԲՀԿ–ՀՀԿ՝ 2–2

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի այն խոսքերին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը խորհուրդներ տալու փոխարեն պետք է հրաժարականի դիմում գրի՝ ՀՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է.

-Տիկին Զոհրաբյանին կհորդորեի չանցնել կոռեկտության և էթիկայի սահմանները և ոտքերը մեկնել իր վերմակի չափով։ Չեմ կարծում, որ նմանատիպ ականջահաճո հայտարարությունները հիմքեր ունեն։ Ավելին, կարծում եմ, որ ինքը չէ, որ պետք է որոշի՝ նախարարներից ով հրաժարական տա, ով՝ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։