Կարծիք

24.01.2019 09:02


Ջոն Բոլթոնի երկիր Հայաստանս

Ջոն Բոլթոնի երկիր Հայաստանս

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ»,-հայտնում է վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հեռախոսազրույցը փաստացի եղել է Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ժամեր անց:

Մենք Փաշինյանից չէ, որ ղարաբաղյան հարցի լուծում կամ տնտեսության զարգացում պետք է պահանջենք, քաղբանտարկյալների ազատ արձակում կամ էլ թե՝ ժողովրդավարություն պահանջենք: Մեր երկիրը ՝ անկախ Հայաստանը, նոր տեր ունի՝ Ջոն Բոլթոն անունով:

Ջոն Բոլթոնն է, որ Հովհաննես Ազոյանի ձեռքով գրում է. «Կեցցե՛ ազատ ու ժողովրդավար Ադրբեջանը, որ վաղն է գալու»:

Ջոն Բոլթոնն է, որ Ասյա Խաչատրյանին լուսանկարում է Ադրբեջանի դրոշի հետ:

Ջոն Բոլթոնն է, որ ժպտացող Ալիևին նստացնում է անտրամադիր Փաշինյանի կողքին:

Ջոն Բոլթոնն է, որ Արցախի հերոսներին բանտ է նետում և կոտրում հայոց բանակի գեներալիտետը:

Ջոն Բոլթոնն է, որ Փաշինյանի ձեռքով Հայաստանն աստիճանաբար պոկում է ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից:

Այս ամենը ԽՍՀՄ-ը քանդելու, իսկ այժմ էլ՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու մեծ, լայնածավալ քաղաքականություն է, որտեղ Փաշինյանն ընդամենը մի փոքրիկ դետալ է:

Ջոն Բոլթոնի ծրագրի իրականացման ճանապարհին տուժողը լինելու է հայ ժողովուրդը:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը