Կարծիք

23.01.2019 19:25


Նիկոլը չի կարողանալու գաղտնի պահել Ալիևի հետ Դուշանբեի «լիֆտում» ձեռք բերված համաձայնությունը

Նիկոլը չի կարողանալու գաղտնի պահել Ալիևի հետ Դուշանբեի «լիֆտում» ձեռք բերված համաձայնությունը

Ժողովրդի վարչապետը ավելի լավ է՝ սովորության համաձայն Ղարաբաղի պես կարևոր հարցի մասին չխոսեր, քան Դավոսի սաունայատիպ տարածքներից 16 րոպե 38 վարկյան լայվ մտներ ու բան չասեր: Մարդիկ այնքան միամիտ չեն, որ չնկատեն, որ Փաշինյանը առարկայական բան չասաց և չներկայացրեց՝ 1,5 ժամ Ալիևի հետ ինչ էր քննարկել:

Ես պնդում եմ, որ Նիկոլի իշխանության անկման գլխավոր պատճառներից մեկը լինելու է Ղարաբաղը: Իսկ լայֆը չհանեց այն հարցերը, որոնք առկա էին, և հիմնական հարցն այն է, թե ինչն է պատճառը, որ ադրբեջանական կողմը խիստ ոգևորված է բանակցային գործընթացով, ու սպասում է, որ տեսանելի ապագայում խնդրի կարգավորում կլինի:

Նիկոլը չի կարողանալու մինչև վերջին պահը գաղտնի պահել Ալիևի հետ Դուշանբեի «լիֆտում» ձեռք բերված համաձայնությունը, որը իր շարունակությունը ստացավ Դավոսում:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը