Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին
Եղեգնաձորում ապրող իմ ծանոթներից մեկը (ֆեյսբուքում իմ ընկերների մեջ կա, եթե հարմար գտնի, կբացահայտվի) տարիներ առաջ մի այսպիսի դեպք է պատմել, որն իրականում իրենց գյուղում է տեղի ունեցել։
Մի մարդ շատ գեղեցիկ երիտասարդ կին է ունենում ու գյուղում բոլորի աչքը վրան է լինում։ Մի անգամ, երբ ամուսինը տանը չի լինում, հարևանը մտնում է իրենց տուն ու անպարկեշտ առաջարկություն անում։ Կինը հրաժարվում է առաջարկից և դրանով հարցը վերջանում է։ Երբ ամուսինը գալիս է տուն, պատմում է դեպքի մասին։
Ամուսինը հարևանին դատի է տալիս։ Դատի օրը (սովետական ժամանակաշրջանում է դեպքը տեղի ունենում) ամբողջ գուղը հավաքվում է կլուբում, որտեղ դատն է տեղի ունենում։
Դատավորը կնոջը հարցնում է՝ ինչ է տեղի ունեցել, կինը ասում է, որ հարևանը մտել է տուն ու առաջարկություն է արել, որից ինքը հրաժարվել է։ Դատավորը հարցնում է, թե նման բան քանի անգամ է տեղի ունեցել, կինը ասում է, որ մեկ անգամ։ Դատավորը հարցնում է, որ այդ ընթացքում իրեն ձեռք տվել է, անպարկեշը խոսքեր ասել է, կինը ասում է՝ ոչ։
Դատավորը ասում է՝ Քրեական օրենսգրքում մեկ անգամ առաջարկ անելու համար հոդված չկա, այ եթե գոնե երեք անգամ նման դեպք լիներ, կարելի էր համարել հետապնդում, իսկ հիմա չեն կարող դատապարտել։
Դատից հետո, երբ դուրս են գալիս կլուբից, դրսում հավաքված գյուղացիները կնոջ ամուսնուց հետաքրքրվում են, թե ինչ եղալ։ Ամուսինը ասում է, որ հեչ, մի անգամ առաջարկություն է արել, դեռ երկու անգամ էլ առաջարկություն անելու իրավունք ունի։
Պարգևավճարները օրենքով են եղել, դեռ տարին երկու անգամ էլ տալու իրավունք ունեն։
Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին
Եղեգնաձորում ապրող իմ ծանոթներից մեկը (ֆեյսբուքում իմ ընկերների մեջ կա, եթե հարմար գտնի, կբացահայտվի) տարիներ առաջ մի այսպիսի դեպք է պատմել, որն իրականում իրենց գյուղում է տեղի ունեցել։
Մի մարդ շատ գեղեցիկ երիտասարդ կին է ունենում ու գյուղում բոլորի աչքը վրան է լինում։ Մի անգամ, երբ ամուսինը տանը չի լինում, հարևանը մտնում է իրենց տուն ու անպարկեշտ առաջարկություն անում։ Կինը հրաժարվում է առաջարկից և դրանով հարցը վերջանում է։ Երբ ամուսինը գալիս է տուն, պատմում է դեպքի մասին։
Ամուսինը հարևանին դատի է տալիս։ Դատի օրը (սովետական ժամանակաշրջանում է դեպքը տեղի ունենում) ամբողջ գուղը հավաքվում է կլուբում, որտեղ դատն է տեղի ունենում։
Դատավորը կնոջը հարցնում է՝ ինչ է տեղի ունեցել, կինը ասում է, որ հարևանը մտել է տուն ու առաջարկություն է արել, որից ինքը հրաժարվել է։
Դատավորը հարցնում է, թե նման բան քանի անգամ է տեղի ունեցել, կինը ասում է, որ մեկ անգամ։
Դատավորը հարցնում է, որ այդ ընթացքում իրեն ձեռք տվել է, անպարկեշը խոսքեր ասել է, կինը ասում է՝ ոչ։
Դատավորը ասում է՝ Քրեական օրենսգրքում մեկ անգամ առաջարկ անելու համար հոդված չկա, այ եթե գոնե երեք անգամ նման դեպք լիներ, կարելի էր համարել հետապնդում, իսկ հիմա չեն կարող դատապարտել։
Դատից հետո, երբ դուրս են գալիս կլուբից, դրսում հավաքված գյուղացիները կնոջ ամուսնուց հետաքրքրվում են, թե ինչ եղալ։ Ամուսինը ասում է, որ հեչ, մի անգամ առաջարկություն է արել, դեռ երկու անգամ էլ առաջարկություն անելու իրավունք ունի։
Պարգևավճարները օրենքով են եղել, դեռ տարին երկու անգամ էլ տալու իրավունք ունեն։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից