«Իմ քայլի» ցուցակով պատգամավոր դարձած Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն իր հարցազրույցում անդրադարձել է արագաչափերի թեմային և ուշագրավ հայտարարություն արել:
Ըստ Ա. Խաչատրյանի՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրը՝ Սաշիկը, կապ չունի արագաչափերի բիզնեսի հետ:
«Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց՝ դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»,- նշել է իմքայլական Խաչատրյանը:
Լրագրողի ճշտող հարցին, թե ինքը հերքո՞ւմ է այն լուրերը, որոնց համաձայն՝ Սաշիկն առնչություն ունի արագաչափերի բիզնեսի հետ, պատասխանել է՝ այո՛:
Խաչատրյանի այս խոսքերն ուշագրավ են այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Գյումրիից մեկնարկած քայլարշավի ամբողջ ընթացքում արագաչափերի թեման էին շահարկում, դրանց օբյեկտիվները փակում էին ու հայտարարում, որ դրանք Սաշիկինն են ու իրենք անտիսաշիկ օպերացիա են իրականացնում՝ սկոչով փակելով ու ոտանավոր արտասանելով: Այդպիսով փաշինյանենք հանրությանը հասկացնում էին, որ եթե իրենք գան իշխանության, ապա Փաշինյանի նախկին ելույթների համաձայն՝ կվերացնեն արագաչափերը:
Ինչպես հայտնի է, վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը «մոռացավ» իր հայտարարությունների ու վարքագծի մասին և ավելացրեց արագաչափերը:
Սաշիկի անունն, ըստ այդմ, նախորդ տարվա ապրիլ-մայիսին օգտագործվեց հանրությանը խաբելու և, մասնավորապես, արագաչափերի վերացման հետ կապված մարդկանց մոտ սպասումներ առաջացնելու համար:
Փաստորեն, Սաշիկն ակամայից նպաստել է «թավշյա հեղափոխության» հաջողությանը: Նրա անունը վատ իմաստով դուրս էր եկել, ու դա հմտորեն օգտագործվեց:
Ինչպես ասում են՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա:
Հարցն այն չէ, որ Սաշիկը սուրբ է, ու նրա անվան շուրջ առկա ծուխն առանց կրակ է եղել: Ամենևին: Սաշիկն օդիոզ կերպար էր, ու պատահական չէ, որ նրա անունը կապվում էր տարբեր սկանդալային պատմությունների հետ: Պատմություններ, որոնց մի մասը ճիշտ էր, իսկ մյուս մասը, ինչպես պարզվում է, սուտ:
Հիմա արդեն կարող ենք ասել (մենք դա նախկինում էլ էինք ասում), որ հանրության առաջ Սաշիկից չարիքի մարմնավորում ներկայացնելը չափազանցված է եղել: Իսկ թե ինչու է այդպես ստացվել, ում միջոցով է Սաշիկը «փչացվել», և ովքեր էին իրական սաշիկները, արդեն այլ խոսակցության թեմա է:
Տվյալ դեպքում հանրությանը պետք է հետաքրքրի ոչ թե Սաշիկը, այլ նրա անունն օգտագործող ու հպարտ քաղաքացիներին խաբող շրջանակը: Քանզի եթե մարդը էմոցիա առաջացնող սուտ է ասում փոքրիկ հարցում, ապա նույնը կարող է անել բոլոր մյուս հարցերում: Ու անում է:
Սաշիկը՝ «թավշյա հեղափոխության» համահեղինակ (տեսանյութ)

Հայկ Ուսունց