Կարծիք

23.01.2019 13:51


Ցուցարարները պոկել են Լիդիանի կողմից ֆինանսավորված սոցիալական ծրագրերի վահանակները (լուսանկարներ)

Ցուցարարները պոկել են Լիդիանի կողմից ֆինանսավորված սոցիալական ծրագրերի վահանակները (լուսանկարներ)
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Tigran Avinyan Վերջերս Գնդեվազ համայնքից, գիշերով, լուռ և գաղտագողի, ցուցարարները պոկել, հանել են Լիդիանի կողմից ֆինանսավորված սոցիալական ծրագրերի վահանակները, որտեղ նշված էր, թե որ ծրագիրը երբ է ֆինանսավորվել:

Անցած չորեքշաբթի ցուցարարները, սեփական նախաձեռնությամբ ու առանց դրա համար որևէ իրավասության, հանել են Լիդիանի Ինֆորմացիոն կենտրոնի պաստառները, որտեղ ընդամենը նշված էր՝ Ամուլսար Ինֆորմացիոն Կենտրոն:
Նույն ձեռագրով հանել են Գնդեվազի տարբեր տեղերում տեղադրված վահանակները:
Ավելորդ է ասել, որ երկրում ոստիկանության լիակատար անգործության պայմաններում համայնքում ոչ ոք ռիսկ չի արել այս ապօրինության դեմն առնել: Այս համայնքներում վերջին ամիսներին ոչ միայն չեն փոխվել, այլև է՛լ ավելի են խորացել նախորդ տարիների ֆեոդալական բարքերը. մի քանի հոգի որոշում են, մյուսները՝ վախենում են ձայն հանել: Մինչ այս թեման շարունակելը հիշեցնեմ միայն այն մի քանի սոցիալական ծրագրերը, որ Լիդիանն իրականացրել է այս համայնքներում և որտեղից հանվել են վահանակները:
ԳՆԴԵՎԱԶԻ ԴՊՐՈՑ. այստեղ Լիդիանը ֆինանսավորել է մի շարք ծրագրեր դեռ 2011թ.-ից սկսած.
դպրոցի տարածքում կառուցվել է սպորտային խաղահրապարակ, վերանորոգվել են դռներն ու լուսամուտները, հիմնովին վերանորոգվել է ճաշարանը: ՄԻԱՅՆ այս դպրոցում ընկերությունը ներդրել է 21.2 միլիոն ՀՀ դրամ:
Այս նույն դպրոցում են Լիդիանի նախաձեռնությամբ կազմակերպվել երեխաների համար պարի և կարատեյի դասընթացները, որոնք ՉԵՆ եղել նախկինում. ներդրվել է տարեկան 3.5 միլիոն ՀՀ դրամ:
ԳՆԴԵՎԱԶԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ և ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ - Ներդրվել է 14.1 միլիոն ՀՀ դրամ: Մանկապարտեզը նախքան վերանորոգումը չի գործել, գյուղում չկար նախադպրոցական կրթություն: Վերանորոգումից հետո 2012թ.-ից մինչ օրս մանկապարտեզը գործել է, հաճախել են գյուղի 20 երեխաներ, աշխատել 7-8 կին:
ԳՆԴԵՎԱԶԻ ՉՐԱՆՈՑ, ներդրվել է մոտ 28 միլիոն ՀՀ դրամ: Ընկերությունը հիմնեց այս չրանոցը համայնքի խնդրանքով: Հիմնվեց կոոպերատիվ, կազմակերպվեցին դասընթացներ չրի տեխնոլոգիայի, մարկետինգի և կոոպերատիվի աշխատանքների վերաբերյալ:
ՄԻԱՅՆ այս ծրագրերին Ընկերությունը ներդրել է մոտ 67 միլիոն դրամ: Իսկ Գնդեվազում ընդամենը ներդրվել է 1.3 միլիոն ԱՄՆ դոլար վերջին տարիներին: Հետաքրքիր է, քանի՞ տարի պետք կլիներ, որ նույնչափ ներդրում արվեր այս համայնքում, ենթադրենք պետության կողմից – սա հռետորական հարց էր, պատասխանը պարզ է:
ՀԻմա մի քանի դիտարկում.
Նշանները հանվել են գյուղի կրթական օջախներից, որտեղ սովորում են երեխաները: Երևանում քիչ կան դպրոցներ, որտեղ բոլոր դուռ-լուսամուտները փոխված են, և որտեղ կա նման ճաշարան: Ցուցարարներից ոմանց երեխաները նույնպես հաճախում են այս կրթօջախներ, մասնակցել են Կառատեյի ու պարի դասերին:
Հետաքրքիր է ինչ կապ կա այս բարբարոսության և մարդկանց իբր բնապահպանական մտահոգությունների միջև: Եթե գողեգող հանում եք Լիդիանի ցուցանակները սկզբունքներից ելնելով, ուրեմն կարելի է քանդել վերանորոգած դպրոցը, մանկապարտեզը, ոռոգման ու խմելու ջրագծերը, հետո անցնել տներով, քանդել Լիդիանի ֆինանսավորած բիզնեսները: Չէ՞ որ դա Լիդիանն է արել: Սա առողջ բանականությունից ու բարոյականությունից դուրս է – վնասել իրենք իրենց, իրենց երեխաներին, համագյուղացիներին, համաերկրացիներին: Հետաքրքիր է, այս նույն մարդիկ կամ նրանց հրահանգողները, քանի՞ կոպեկի օգուտ են տվել Գնդեվազին, կամ իրենց համայնքին, քանի՞ լումա են դրել դպրոցի, մանկապարտեզի վերանորոգմանը, ինչ են արել իրենց իսկ երեխաների կրթության պայմանները բարելավելու համար, որ այսպես “դուխով“ վահանակ են հանում: Սրանք իրենց ծպտյալ “հերոս” են զգում, նոր “արժեհամակարգի” կրողներ:
Իսկ գուցե սա նոր տրենդ և հետ-հեղափոխական բարոյականության կոդեքս է – կուրորեն հետևել հրահանգներին, օգտվել և ուրանալ, չարախնդալ, կորցնել մարդկային դեմքը: Իսկը Թումանյանի ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ հեքիաթն է – այս քանդող բրիգադը չի ուզում, որ իրենց երեխաները ավելի լավ ապրեն, կրթվեն, համայնքը բարգավաճի, մարդիկ արժանավայել ապրեն: Այստեղ լավ պետք է ապրի մեկ-երկու օլիգարխ-գողական: Սա է նպատակը:
Իսկ թե ինչու նույն գնդեվազցիները ձայն չեն հանում – պատճառը այն վախի ու «բեսպրեդելի» մթնոլորտն է, որ սփռել են ցուցարարները այստեղ և Ջերմուկում: Սա վկայում են բազմաթիվ մարդիկ, որոնք չեն ուզում հրապարակել իրենց անունները՝ վախենալով հաշվեհարդարից ու փողոցային ծեծկռտուկից: Այս համայնքներում արդեն մի քանի ամիս պետության լիակատար բացակայություն է, կրիմինալի իշխանություն ու միջնադար: Երբ այստեղ հասնի պետության ձեռքը ու գործի օրենքը, այնժամ կարելի է համարել, որ մի բան փոխվել է:

50883722_10216676358635521_2377960144383246336_n 50872900_10216676357475492_1017169644353486848_n 50454592_10216676357915503_3411540944674095104_n 50469972_10216676438277512_4651508057547735040_n

Նառա Ղազարի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը