Կարծիք

23.01.2019 08:40


ՀՀ իշխանությունները պետք է թափանցիկություն տան արցախյան բանակցային գործընթացին

ՀՀ իշխանությունները պետք է թափանցիկություն տան արցախյան բանակցային գործընթացին

Կարծում եմ՝ ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները առավել մեծ թափանցիկություն տան արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

Տևական ժամանակ է ինչ սահմանին տարօրինակ կերպով կրակոցները լռել են, ու դա կապել այն բանի հետ, որ իշխանափոխությունից հետո Ալիևը վախեցել է՝ մանկամտություն կլինի։

Ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունենում կողմերի միջև։ Վերջին 9 ամիսների ընթացքում առաջին դեմքերի մակարդակով առնվազն 3 անգամ հանդիպում-մտքերի փոխանակում է եղել։ Իմիջիայլոց, 3-ն էլ նախօրոք պլանավորված չեն եղել։

Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից իշմարներ են տալիս, թե լավ սպասումներ ունենք։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարները ժողովրդներին խաղաղության նախապատրաստելուց են խոսում։

Ճիշտ ժամանակն է հստակեցումներ մտցնելու։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը