Քաղաքական

22.01.2019 20:45

Հայաստանը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել է գազի ներքին սակագները պահպանելու հարցում. Փաշինյան

Հայաստանը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել է գազի ներքին սակագները պահպանելու հարցում. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմ Արմենիա»-ի հետ գազի ներքին սակագները պահպանելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասել է Դավոսում «ՌԻԱ նովոստի» գործակալության հետ զրույցում:

««Գազպրոմ»-ը գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, դրա համար մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել ենք, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար շատ կարևոր է գազի երկարաժամկետ սակագին համաձայնեցնելու հարցը: «Հիմա Եվրասիական տնտեսական միությունում նույնպես քննարկումներ են ընթանում գազի և էներգետիկայի ընդհանուր շուկա ստեղծելու հարցի շուրջ, հետևաբար, մենք քննարկելու շատ հարցեր թեմաներ ունենք»,-ասել է Փաշինյանը:

«Գազպրոմ» ընկերությունը 2019թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։