Քաղաքական

22.01.2019 18:14

ՀՅԴ-ի հետ պատրաստ ենք համագործակցության

ՀՅԴ-ի հետ պատրաստ ենք համագործակցության

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի նախագահությունը հունվարի 20-ին տարածել էր հետևյալ տեքստը.

Տեղեկացնում ենք, որ 2019 հունվարի 16-ին Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը, անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը:

ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձի տեքստը:

«Ողջունում եմ Հայ Հեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովի պատգամավորներին և հյուրերին: ՀՅԴ-ն անցել է պատմական մեծ ուղի՝ հերոսական ու ողբերգական, երբեմն՝ հակասական ու վիճելի, երբեմն՝ միարժեքորեն իրավացի, հաճախ՝ հալածված, բայց միշտ կիսել է իր ժողովրդի ճակատագիրը։

Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացման գործում։ Հայ Հեղափոխական Դաշնակցության վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում, ինչպես դուք եք ավելի ճշգրիտ բնորոշում, կարևոր իրադարձություն էր ոչ միայն կուսակցության, այլև ողջ հայության և հատկապես Հայատանի և Արցախի քաղաքական կյանքում։

Ընդհանուր ժողովին մաղթում եմ հաջող ընթացք, արդյունավետ աշխատանք, նաև իմաստուն ու հեռատես որոշումների ընդունում։ Ժողովի մասնակիցներին, ինչպես նաև Դաշնակցության ընտանիքի բոլոր անդամներին մաղթում եմ հաջողություններ՝ իրենց հայրենանվեր գործերում։ Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։

Մենք նաև բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ։

Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովից հետո Դաշնակցությունն իր անդամներին, համակիրներին և ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլև նոր լիցքերով, թարմ գաղափարներով և երիտասարդ ոգով»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։