Լապշինն ուզում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին
Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ ցանկանում է իր բլոգներից մեկում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին:
«Դիմել եմ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն և խնդրել, որ ինձ թույլատրվի այցելել սահմանային գոտի, որպեսզի իմ բլոգում կարողանամ պատմել այն Ադրբեջանի կողմից գնդակոծվող գյուղերում ապրող մարդկանց կյանքի մասին: Դա Նոյեմբերյանի շրջանն է և մի քանի այլ շրջաններ»,- ասել է Ադրբեջանում բանտարկության մեջ եղած Լապշինը:
Այս անգամ ճանաչողական այցով ՀՀ–ում գտնվող Լապշինը հայտնել է երկրով մեկ շրջելու, Սյունիքը տեսնելու իր ցանկության մասին։