Լրահոս

22.01.2019 14:05


ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի՝ մահափորձի վերաբերյալ հաղորդումը

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի՝ մահափորձի վերաբերյալ հաղորդումը

Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել իր դեմ մահափորձի վերաբերյալ հաղորդումը:

«Ստրասբուրգում արդեն սկսվել են ադրբեջանական կողմի հետ հաղորդակցությունները: ՄԻԵԴ-ն իմ հաղորդումն արդեն վարույթ ընդունել է, դա շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է տարբեր քաղաքական ու կոռուպցիոն քայլեր, որպեսզի դա թույլ չտա, որովհետև մեծ հարված կլինի, երբ դատարանը մահափորձի վերաբերյալ որոշում կայացնի: Ամեն դեպքում, դատարանն այդ ամենը վարույթ ընդունել է, և, կարծում եմ, ոչ վերջին հերթին, որովհետև իրենք ամբողջովին վարկաբեկել են իրենց տարբեր կոռուպցիոն սկանդալներով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով, և այս ամենի ֆոնին իմ պատմությունը շատ հաջող համընկավ: Այսինքն՝ Ադրբեջանն այժմ թուլացած է: Նրանց ուղարկվել են բոլոր փաստաթղթերը, տրված է 3 ամիս բողոքարկելու համար, և մենք այժմ այդ փուլում ենք»,- ասել է Լապշինը՝ հավելելով, որ նմանատիպ գործընթաց է սկսվելու նաև ԱՄՆ-ում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը