ՀՀԿ–ն չհաղթահարեց ԱԺ ընտրությունների անցողիկ շեմը, բայց Գալուստ Սահակյանի երկրպագուները կարող են չտխրել, քանզի նա մնացել է խորհրդարանում։ Ավելի ճիշտ՝ Գալուստ Սահակյանի լեզուն ու ոգին «լայթ» տարբերակով մտել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մեջ, և հիմա նորաթուխ պատգամավորուհին է «Գալուստ Սահակյան» աշխատում։
Փաստորեն, «Գալուստ Սահակյան» ոչ թե ծնվում են, այլ դառնում։ Նկատի ունեմ իշխող խմբակցության ղեկավար դառնալը։
Նոր ԱԺ–ի մի քանի օրվա աշխատանքները ցույց տվեցին, որ Հայաստանում ինչպիսի իշխող խմբակցություն էլ ձևավորվում է, և ում էլ նշանակում են իշխող խմբակցության ղեկավար, վերջում ստանում ենք ՀՀԿ ու Գալուստ Սահակյան։
Այո՛, ծանր էր Գալուստ Սահակյանի գործը։ Նա՝ որպես իշխող խմբակցության ղեկավար, պետք է շատ հաճախ հիմնավորեր չհիմնավորվող որոշումները, արդարացներ չարդարացվող բաներն ու տրամաբանական պատասխաններ տար իշխանության անտրամաբանական քայլերին։ Դրա համար էլ էդ խեղճ մարդը ալաֆռանգի մտքեր էր հայտնում, իսկ մենք սխալմամբ մտածում էինք, թե Գալուստն է ալաֆռանգի։
Հիմա Գալուստ Սահակյանից էստաֆետը վերցրել է Լիլիթ Մակունցը, բայց քանի որ վերջինս չունի Սահակյանի մտքի թռիչքն ու հայերեն բառերով «չիներեն» խոսելու կարողությունը, ուստի կրկնում է այն, ինչ «վերևից» են թելադրում։ Ոչ ավել, ոչ պակաս։ Չկա Գալուստի վիրտուոզությունը, չկա էմոցիա, չկա էքսպրեսիա, չկա էնտուզիազմ, ու չկա գծից փոքր–ինչ շեղվելու «դուխ»։
Գալուստը գոնե իմպրովիզներ էր անում և իր աշխատանքին մոտենում էր ստեղծագործաբար։ Օրինակ՝ եթե պետք էր «ֆռռացնել», ապա նա դա անում էր այնպես, որ «ֆռռացվողները», այսինքն՝ բովանդակ հայ ժողովուրդը, ոչ թե բուն թեմայի մասին մտածեին, այլ «թրոլլինգ» անեին Գալուստի շուլուխի վրա ու «պրիկոլներ» բռնեին։ Իսկ Գալուստին հենց դա էլ պետք էր։
Ի՞նչ է, ձեզ թվում է՝ հե՞շտ էր Գալուստ Սահակյան աշխատելը։ Հրե՛ն Լիլիթ Մակունցը նշանակվել է այդ պաշտոնին և չի կարողանում տակից դուրս գալ։ Ճիշտ է, նա փորձում է, բայց վերջում լավագույն դեպքում Սեյրան Սարոյանի մակարդակի է ձգում։
Մակունցը Թումանյանի ստեղծագործության հերոս Գիքորի պես է իրեն պահում։ «Տանը» ինչ լսում է՝ բոլորի մոտ հայտարարում է։ Կամ էլ բառացի է անում այն, ինչ Գալուստն անում էր հեռվից գալով ու լիրիկական զեղումներով։
Վերցնենք թեկուզ սուպերվարչապետական լիազորությունները կրճատելու և ԱԱԾ–ին ու ոստիկանությանը խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու թեման։ Ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանըբազմիցս դեմ է արտահայտվել սուպերվարչապետական լիազորություններին, բայց հիմա կողմ է, քանի որ ինքն է դարձել վարչապետ։
Լիլիթ Մակունցի վրա դրված է Փաշինյանի այդ ցանկությունն արդարացնելու և, այսպես ասած, քաղաքական փաթեթավորում տալու խնդիրը։ Մակունցն էլ հայտարարել է, թե պետք է ԱԱԾ–ն ու ոստիկանությունը չքաղաքականացնել, ու որպեսզի դա լինի, պետք է այդ կառույցները դնել անձամբ վարչապետի ենթակայության տակ։ Այսինքն՝ այդ տրամաբանությամբ՝ ՊՆ–ն հիմա քաղաքականացված է, իսկ եթե քաղաքականացվել կարելի է ՊՆ–ին, ապա ինչո՞ւ չի կարելի ԱԱԾ–ին կամ ոստիկանությանը։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ է քաղաքականացումը «բոբո», և ի՞նչ են հասկանում նիկոլենք քաղաքականացման տակ։ Ինչո՞վ քաղաքականացում չէ, օրինակ, ոստիկանության օգտագործումը նախընտրական փուլում՝ «ասֆալտին փռեմ» ծրագրի շրջանակներում։
Փաշինյանը ԱԱԾ–ն ու ոստիկանությունը դարձրել է իր անձնական օգտագործման գվարդիան, ինչն էլ վատ իմաստով քաղաքականացրել է այդ կառույցները, իսկ եթե դրանք բերվեն կոլեգիալ վերահսկողության դաշտ, ապա գոնե մասամբ հնարավոր կլինի լավ իմաստով չքաղաքականացնել այդ կառույցները և ծառայեցնել հանրության, այլ ոչ թե մեկ մարդու շահերին։
Իրականությունն այն է, որ ուժայիններն այժմ ամենաքաղաքականացվածնեն, քանզի Փաշինյանը նրանց օգտագործում է ինչպես քաղաքական հետապնդումներ իրականացնելու, այնպես էլ քարոզչական ու շոու նպատակներով։ Դրանից ավելի քաղաքականացված ուժայիններ դժվար է պատկերացնել։ Ու որպեսզի այդ ամենը քողարկվի, ասում են եկեք չքաղաքականացնենք։
«Չքաղաքականացնենք ուժայիններին» թեզը, ըստ ամենայնի, շրջաբերականով է իջեցված, քանզի բոլորը՝ սկսած ԱԺ նախագահ նշանակված Արարատ Միրզոյանից մինչև «Գալուստ Սահակյան» նշանակված Լիլիթ Մակունց, խոսում են «չքաղաքականացնելուց»։ Այսինքն՝ առաջարկում են չքաղաքականացնել ... քաղաքականությունը։
Ի դեպ, քաղաքականության չքաղաքականացումը նաև նախորդ իշխանությունների սիրած բանաձևն էր։
Հայկ Ուսունց
Հ.Գ.։ Սոցիալական ցանցերում ԱԺ փոխնախագահ նշանակված Լենա Նազարյանին «կպցրել» են «չինական Արփինե» անունը։ Թե ինչ են «կպցնելու» Լիլիթ Մակունցին, դեռ պարզ չէ, բայց մի բան պարզ է, որ Գալուստ Սահակյանի «արվեստի» սիրահարները գտել են նոր՝ «չինական Գալուստ»։
Գալուստ Սահակյանի «ռեինկարնացիան» (տեսանյութ)
ՀՀԿ–ն չհաղթահարեց ԱԺ ընտրությունների անցողիկ շեմը, բայց Գալուստ Սահակյանի երկրպագուները կարող են չտխրել, քանզի նա մնացել է խորհրդարանում։ Ավելի ճիշտ՝ Գալուստ Սահակյանի լեզուն ու ոգին «լայթ» տարբերակով մտել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մեջ, և հիմա նորաթուխ պատգամավորուհին է «Գալուստ Սահակյան» աշխատում։
Փաստորեն, «Գալուստ Սահակյան» ոչ թե ծնվում են, այլ դառնում։ Նկատի ունեմ իշխող խմբակցության ղեկավար դառնալը։
Նոր ԱԺ–ի մի քանի օրվա աշխատանքները ցույց տվեցին, որ Հայաստանում ինչպիսի իշխող խմբակցություն էլ ձևավորվում է, և ում էլ նշանակում են իշխող խմբակցության ղեկավար, վերջում ստանում ենք ՀՀԿ ու Գալուստ Սահակյան։
Այո՛, ծանր էր Գալուստ Սահակյանի գործը։ Նա՝ որպես իշխող խմբակցության ղեկավար, պետք է շատ հաճախ հիմնավորեր չհիմնավորվող որոշումները, արդարացներ չարդարացվող բաներն ու տրամաբանական պատասխաններ տար իշխանության անտրամաբանական քայլերին։ Դրա համար էլ էդ խեղճ մարդը ալաֆռանգի մտքեր էր հայտնում, իսկ մենք սխալմամբ մտածում էինք, թե Գալուստն է ալաֆռանգի։
Հիմա Գալուստ Սահակյանից էստաֆետը վերցրել է Լիլիթ Մակունցը, բայց քանի որ վերջինս չունի Սահակյանի մտքի թռիչքն ու հայերեն բառերով «չիներեն» խոսելու կարողությունը, ուստի կրկնում է այն, ինչ «վերևից» են թելադրում։ Ոչ ավել, ոչ պակաս։ Չկա Գալուստի վիրտուոզությունը, չկա էմոցիա, չկա էքսպրեսիա, չկա էնտուզիազմ, ու չկա գծից փոքր–ինչ շեղվելու «դուխ»։
Գալուստը գոնե իմպրովիզներ էր անում և իր աշխատանքին մոտենում էր ստեղծագործաբար։ Օրինակ՝ եթե պետք էր «ֆռռացնել», ապա նա դա անում էր այնպես, որ «ֆռռացվողները», այսինքն՝ բովանդակ հայ ժողովուրդը, ոչ թե բուն թեմայի մասին մտածեին, այլ «թրոլլինգ» անեին Գալուստի շուլուխի վրա ու «պրիկոլներ» բռնեին։ Իսկ Գալուստին հենց դա էլ պետք էր։
Ի՞նչ է, ձեզ թվում է՝ հե՞շտ էր Գալուստ Սահակյան աշխատելը։ Հրե՛ն Լիլիթ Մակունցը նշանակվել է այդ պաշտոնին և չի կարողանում տակից դուրս գալ։ Ճիշտ է, նա փորձում է, բայց վերջում լավագույն դեպքում Սեյրան Սարոյանի մակարդակի է ձգում։
Մակունցը Թումանյանի ստեղծագործության հերոս Գիքորի պես է իրեն պահում։ «Տանը» ինչ լսում է՝ բոլորի մոտ հայտարարում է։ Կամ էլ բառացի է անում այն, ինչ Գալուստն անում էր հեռվից գալով ու լիրիկական զեղումներով։
Վերցնենք թեկուզ սուպերվարչապետական լիազորությունները կրճատելու և ԱԱԾ–ին ու ոստիկանությանը խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու թեման։ Ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմիցս դեմ է արտահայտվել սուպերվարչապետական լիազորություններին, բայց հիմա կողմ է, քանի որ ինքն է դարձել վարչապետ։
Լիլիթ Մակունցի վրա դրված է Փաշինյանի այդ ցանկությունն արդարացնելու և, այսպես ասած, քաղաքական փաթեթավորում տալու խնդիրը։ Մակունցն էլ հայտարարել է, թե պետք է ԱԱԾ–ն ու ոստիկանությունը չքաղաքականացնել, ու որպեսզի դա լինի, պետք է այդ կառույցները դնել անձամբ վարչապետի ենթակայության տակ։ Այսինքն՝ այդ տրամաբանությամբ՝ ՊՆ–ն հիմա քաղաքականացված է, իսկ եթե քաղաքականացվել կարելի է ՊՆ–ին, ապա ինչո՞ւ չի կարելի ԱԱԾ–ին կամ ոստիկանությանը։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ է քաղաքականացումը «բոբո», և ի՞նչ են հասկանում նիկոլենք քաղաքականացման տակ։ Ինչո՞վ քաղաքականացում չէ, օրինակ, ոստիկանության օգտագործումը նախընտրական փուլում՝ «ասֆալտին փռեմ» ծրագրի շրջանակներում։
Փաշինյանը ԱԱԾ–ն ու ոստիկանությունը դարձրել է իր անձնական օգտագործման գվարդիան, ինչն էլ վատ իմաստով քաղաքականացրել է այդ կառույցները, իսկ եթե դրանք բերվեն կոլեգիալ վերահսկողության դաշտ, ապա գոնե մասամբ հնարավոր կլինի լավ իմաստով չքաղաքականացնել այդ կառույցները և ծառայեցնել հանրության, այլ ոչ թե մեկ մարդու շահերին։
Իրականությունն այն է, որ ուժայիններն այժմ ամենաքաղաքականացվածն են, քանզի Փաշինյանը նրանց օգտագործում է ինչպես քաղաքական հետապնդումներ իրականացնելու, այնպես էլ քարոզչական ու շոու նպատակներով։ Դրանից ավելի քաղաքականացված ուժայիններ դժվար է պատկերացնել։ Ու որպեսզի այդ ամենը քողարկվի, ասում են եկեք չքաղաքականացնենք։