Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա էին անդամներից 28-ը, որոնցից Արծրունու թեկնածությանը կողմ է քվեարկել 21 հոգի:
Կար երկու թեկնածու՝ Վահան Արծրունին և մանկաբարձ գինեկոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ, Հայկական վերարտադրողական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, ում կողմ են քվեարկել ներկաներից 7-ը:
«Սա ինձ համար մեծագույն պատիվ է, մեծ ակնկալիքներ ունեմ, որ մեր համատեղ աշխատանքն արդյունավետ է լինելու՝ ի նպաստ բժշկական համալսարանի և ի բարօրություն այս ուսումնական հաստատության»,-նշեց Արծրունին:
Հոգաբարձուների խորհուրդն քարտուղար ընտրեց Անի Ռափյանին, որի թեկնածությանը կողմ քվեարկեց 28, իսկ դեմ 1 հոգի: Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններից հետո զեկուցմամբ հանդես եկավ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: