Լրահոս

16.03.2010 12:19

ԲՀԿ անդամ. «Ներսես Երիցյանին խորհուրդ կտայի հրաժարականի դիմում գրել»

ԲՀԿ անդամ. «Ներսես Երիցյանին խորհուրդ կտայի հրաժարականի դիմում գրել»

Անդրադառնալով ՀՀ էկնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի այն խորհրդին, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին և նրանց գործունեությանը, իսկ իր աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի հանրապետության նախագահն ու վարչապետը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր «7օր»-ին ասել է.

-Ներսես Երիցյանը շատ երկար ճանապարհ պետք է անցնի Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տալու իրավունքը վաստակելու համար: Ինչ վերաբերում է իր աշխատանքի գնահատականին, ապա կառավարության անդամի աշխատանքի գնահատականն առաջին հերթին պետք է տա հասարակությունը, իսկ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ Ներսես Երիցյանի աշխատանքի մասին փոխանցել է հանրության կարծիքը, այն հանրության, որն ամեն օր իր մաշկի վրա է զգում նաև Ներսես Երիցյանի տնտեսական քաղաքականության հետևանքները: Պարոն Երիցյանին խորհուրդ կտայի խորհուրդներ տալու փոխարեն, այն դեպքում երբ երկրում արձանագրվում է 17% տնտեսական անկում, ընդամենը մեկ պարզ գործով զբաղվել, հրաժարականի դիմում գրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։