Մանկապարտեզի տնօրենը երեխաների սնունդը մաս-մաս է արել ու տեղափոխել իր ռեստորանային համալիր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննիչների որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում 2018 թվականին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված մանկապարտեզում կատարվել և կատարվում են խոշոր չափի չարաշահումներ։ Ոստիկանները բազմաթիվ փաստեր են հայտնաբերել, ինչն էլ հիմք է դարձել, որ այսօր տնօրեն Գ. Հովհաննիսյանը ձերբակալվի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաների, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս է արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչները նրա աշխատասենյակում հայտնաբերել են հերթական սնունդը, որը պետք է տեղափոխվեր նրա մատնանշված վայր։ Քննիչները պարզել են նաև, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։
Մանկապարտեզի մոտ հավաքված քաղաքացիները պատմել են, որ տնօրենը, որպես դռնապահ հավաքարար, աշխատանքի է ընդունելիր հարսին, իսկ բանվոր՝ իր ամուսնուն, որպես պահակ կամ օժանդակ բանվորներ՝ իր հարևաններից մի քանիսին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում