Քաղաքական

21.01.2019 15:37


Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդել է, որ Արթուր Վանեցյանը դատարանում ցուցմունք տա (տեսանյութ)

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդել է, որ Արթուր Վանեցյանը դատարանում ցուցմունք տա (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նախնական նիստը։

Նիստին հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդանը միջնորդեց, որպեսզի Արթուր Վանեցյանը դատարանում ցուցմունք տա։ Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշեց, որ առարկում է միջնորդության դեմ։

Դատավոր Աիդա Դավթյանը որոշեց մերժել այն։ Կողմերն այլ միջնորդություններ չունեին։ Նշենք, որ ոչ Քոչարյանը, ոչ էլ Վանեցյանը նիստին ներկա չեն։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում:

Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով կարողացել է հյուրանոց գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր իր եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում:

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը