Կարծիք

21.01.2019 15:25


Նիկոլ Փաշինյանն իր էժանագին որակը բացահայտեց

Նիկոլ Փաշինյանն իր էժանագին որակը բացահայտեց

Կարապետ Ռուբինյանի կինը՝ Ծովիկ Քասաբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Նիկոլ Փաշինյանն իր էժանագին որակը բացահայտեց դեռ 2018 ապրիլին, երբ ՀՀՊՃ–ի հետ պայմանավորված միատեղ պայքարին սերժի վարչապետության դեմ՝ հարթակը սեփականացրեց, արհամարհեց ճակատին և վետո դրեց նրանց առանցքային անհատներին՝ հանձինս Ալպերտ Բաղտասարյանի և Թամար Հովհաննիսյանի, թէ նրանց նա թույլ չի տա դիմել ժողովրդին, ելույթ ունենալ․․ Բայց բոլորը կուլ գնացին այն կոմպլեքսին, թէ՝ «թողենք՝ աշխատի», Սերժին հեռացնի․ այո, դուք, բոլորին անունները այստեղ չեմ կարող տալ, պատասխանատու էք անուղղակի ձևով, որ թույլ տվեցիք Նիկոլ բռնապետը կայանա, շնչի և հիմա ունենք այն, ինչ ունենք․ մի ամբողջ խափուած ժողովուրդ, ձրիակեր և անողնաշար իշխանություն, և Սերժի ծրագրերու աննախադեպ, առանց ընդիմության իրականացնում․․․

Հայաստանը երբեք խելացի վերնախավ չի ունեցել, դրա համար էլ դարեր շարունակ կորստից ավելի մեծ կորուստներ ենք ձեռք բերել․ ծափահարում եմ․ Դուք հարգանքի արժանի էք...»:

50104237_314199529097646_5683733452059312128_n

Այս խորագրի վերջին նյութերը