Մարզպետները չեն գերազանցել լիազորությունները. Մակունցն՝ Արարատի մարզպետի ինքնապարգևատրման մասին (տեսանյութ)
Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել լիազորությունները, գործել են այնպես ինչպես օրենքը թույլատրում է, այսօր Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամանակ, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ինքնապարգևատրմանը։
Մակունցը նշեց, որ պարգևատրումները տեղի չեն ունեցել միայն մարզպետարաններում, եղել են նաև Ազգային ժողովում՝ նախորդ գումարման Ազգային ժողովում։
«Այսինքն՝ բոլոր պատգամավորները նույնպես պարգևատրումներ ստացել են, և եթե ունենք այդ մոտեցումը, ուրեմն պետք է հասկանանք՝ մի կառույցի պարագայում մենք դա ընդունելի՞ ենք համարո՞ւմ, մյուսների պարագայում՝ ոչ,-ասաց խմբակցության ղեկավարը՝ շարունակելով,-Խոսելով ընդհանրապես պարգևավճարների ինստիտուտից, այստեղ ամբողջ խնդիրը, ճիշտն ասած չգիտեմ, օրենքով ինչ հաճախականությամբ են լինում պարգևավճարներն, այստեղ խնդիրը ցածր աշխատավարձերն են և երկրորդը՝ լավագույն աշխատողները՝ տարվա ընթացքում լավ աշխատանք կատարածներն, իհարկե, խրախուսման և պարգևատրումների կարիք ունեն։ Ինչ վերաբերում է մարզպետն ինքն իրեն պարգևավճար հատկացնելուն և տեղակալներին, նորից եմ նշում, որ օրենքը դա թույլ է տալիս»։
Միևնույն ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ հարցը խմբակցությունում դեռ չեն քննարկել։
«Բայց, եթե օրենքը թույլ է տալիս, եթե արգելք չի սահմանում, ապա դրան ես դեմ արտահայտվել չեմ կարող, այլ բան է, որ եթե մենք գտնում ենք, որ պետք է սահմանափակել պարգևավճարները և, օրինակ, մարզպետները, կամ որևէ կառույցի ղեկավար մարմին չպետք է ինքն իրեն պարգևատրի, ապա պետք է օրենքում համապատասխան ձևով տեղ գտնի այդ դրույքը»։
«Ազատության» դիտարկմանը, թե տարիներ առաջ Նոր կյանքի ընդդիմադիր գյուղապետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց, թե գումար խնայելու համար վաճառքի է հանել գյուղապետի մեքենան և աշխատանքի է գնալու հեծանիվով, երկու տարի անց արդեն, ինչպես «Հետք»-ն է հայտնում, ինքն իրեն պարգևատրում է 104.5 տոկոս դրույքաչափով, և հարցին, թե հաշվի առնելով այն մոտեցումներն, որոնք կային նախկինում իշխանության մեջ, արդեն այդ մոտեցումները փոխվո՞ւմ են, Մակունցը պատասխանեց. «Հանրության ընկալումը չափազանց կարևոր է մեզ համար, և երբ ասում եմ, որ մեր խմբակցությունում այդ հարցը կքննարկենք և կտեսնենք, թե ինչ սահմանափակումներ կարող ենք մտցնել օրենքի դաշտում, հենց դա նկատի ունեմ, որ անպայման հանրության կարծիքը պետք է հաշվի առնենք»։
***
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի համար անհասկանալի է պարգևավճարների շուրջ բարձրացված աղմուկը։
«Ազատության» հետ զրույցում, մարզպետն ասաց, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում։
«Մենք պարգևատրել ենք աշխատավարձի 30 տոկոսի չափով և բոլորին։ Եղել են 28, 25, 27 տոկոս, բայց հիմնականում 30 տոկոսի չափով և պարգևատրել ենք բոլոր աշխատակիցներին»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ շարունակելով․- «Աշխատավարձի ֆոնդում մենք ունեցել ենք 30 տոկոսի չափով գումար, կարողացել ենք այդ չափով պարգևատրել, և դա եղել է բոլոր տարիներին, հետևաբար այս անգամ ուղղակի անհասկանալի է բարձրացրած աղմուկն այս հարցի հետ կապված»։
Մամուլում տեղեկությունները տարածվեցին, որ մի շարք մարզպետներ պարգևավճարներ են տվել մարզպետարանների աշխատակիցներին։