Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է տնտեսական հեղափոխություն անել ... «Ֆեյսբուքում»: Միշտ կներկայացվեն թվեր, որոնք հպարտ քաղաքացիներին ցույց կտան, թե որքան է լավացել կյանքը, և ինչու է պետք դրա համար շնորհակալ լինել անձամբ վարչապետին:
Այսպես, Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ներդրումների թեմային ու մասնավորապես նշել. «ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ»։
Նա ներկայացրել է նախորդ ու այս տարվա եռամսյակները թվերով:
«Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները։
2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել։ Դուխով»,- գրառումն ավարտել ու ներդրումների տասնապատիկ կրճատման մասին հիշեցնող ընդդիմախոսների պորտը տեղն է դրել Փաշինյանը:
Վիճակագրությանն ու թվային աճպարարությանն անդրադառնալու առիթ դեռ կունենանք, իսկ հիմա արժե դուրս գալ «Ֆեյսբուքից» ու մտնել իրական կյանք: Օրինակ՝ գնալ Ջերմուկ և տեսնել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի հանքի հետ:
Հանքի աշխատանքները հետիշխանափոխական Հայաստանում կանգնել են: «Թավշյա» տեխնոլոգիաների միջոցով դեպի հանք տանող ճանապարհը փակվել է: Փաշինյանի կառավարությունը զարմանալիորեն ու կասկածելիորեն այս ամենը հանդուրժում է, իսկ ոստիկանությունը «չի նկատում» այն սանձարձակությունները, որոնք թույլ են տալիս խաղաղ, ոչ բռնի ու թավշյա ցուցարարները:
Օրինակ՝ վերջերս, հակառակ Փաշինյանի պդումների, թե, իբր, հանքի ճանապարհը փակողները մեծահոգաբար թույլ են տվել «Լիդիան Արմենիային» կատարել ձմեռացման աշխատանքներ, բախում է տեղի ունեցել հանքի ճանապարհի մոտ, քանզի ճանապարհ փակողները շարունակում են թույլ չտալ ընկերությանն անգամ ձմեռացման աշխատանքներ կատարել: Ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում ապօրինություններ թույլ չտալու համար, իսկ կառավարության ղեկավարն այդ ընթացքում ներդրումային թռիչքներ է արձանագրում ... «Ֆեյսբուքում»:
Ամուլսարի հանքի խնդրով Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ հետևյալ տարբերակով՝ իրականացնել միջազգային փորձաքննություն ու հետո նոր որոշում կայացնել՝ թույլ տա՞լ աշխատանքը, թե՞ ոչ (փորձաքննական աշխատանքներից, ի դեպ, որևէ տեղեկություն չկա, քանզի դրանք գործնականում չեն արվում): Իսկ մինչև այդ հանքի ավելի քան 1.000 աշխատող դարձել է գործազուրկ, EBRD-ի (Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկ) ու IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) ստանդարտներով աշխատող «Լիդիան Արմենիան» պարապուրդի է մատնված, հանքի հետ պայմանագրեր ունեցող տասնյակ կապալառուները զրկվել են շահավետ պատվերներից, Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված հայաստանյան միակ ընկերության բաժնետոմսերի գները գահավիժել են շուրջ 6 անգամ, ՀՀ բյուջեն զրկվել է տարեկան մոտ 50 միլիարդ դրամ եկամուտից (չհաշված՝ հանքի շահագործման ու հարակից գործոնների մուլտիպլիկատիվ էֆեկտը, այսինքն՝ ակումուլացված հարկերը), հսկայական հարված է հասցված Հայաստանի ներդրումային միջավայրի իմիջին, քանզի բոլորն են տեսնում, թե ինչ է կատարվում 400 միլիոն դոլարի հասնող ներդրումային ծրագրի հետ:
Հիմա աշխատանքը կորցրած ջերմուկցին, պայմանագրից զրկված կապալառուն, օտարերկյա «քցված» ներդրողը երբ կարդան Փաշինյանի գրառումը, ի՞նչ կարող են մտածել Հայաստանում թռիչքաձև ներդրումային բումի մասին և ինչպե՞ս կմեկնաբանեն ժողովրդի վարչապետի վարած քաղաքականությունը:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Ի դեպ, Փաշինյանի չսիրած «բուդկաներից» ահագին կա նաև Ամուլսարի հանքի ճանապարհին: Չհաշված՝ աղբը և մեքենայի կմախքը:
Հ.Գ.-2: Լավ կլիներ, որ վիճակագրական ծառայությունը բացված տեսքով տար, թե այդ ի՞նչ ներդրման հաշվին է 3-րդ եռամսյակում 2-րդ նկատմամբ 50 տոկոս աճ արձանագրվել:
Ամեն ինչից շոու սարքողներն այդ ինչպե՞ս է ստացվել, որ ներդրումային բում է եղել ու իրենք «շուխուռ» չեն դրել:
Ամուլսարն՝ ընդդեմ վիճակագրության