Արամ Սարգսյանի սիլլոգիզմը կամ «Մուտք կա» (տեսանյութ)
2017-ի ԱԺ-ում ընդդիմադիր անտուրաժ էր պետք, և հաճախորդներ գտնվեցին:
Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը գոռում էին՝ «Ելք կա», ու մտան, ավելի ճիշտ՝ մտցվեցին խորհրդարան:
Ուշագրավ է, որ «Ելքն» իր ստեղծման օրվանից մի շարք ձևափոխությունների ենթարկվեց: Իրար հայհոյել են, հետո միացել են, պառակտվել են, նորից միացել են, մասամբ բաժանվել են, ամբողջությամբ են բաժանվել, կիսամիացել են և հիմա դարձել են խորհրդարանում ու դրա պատերից դուրս համատեղ կյանքով ապրող անհասկանալի ընտանիք:
Ամենասկզբում, երբ դաշինքի անդամները դեռ չգիտեին, որ դաշինք են կազմելու, միմյանց մեղադրում էին Բ26-ին ծախված լինելու համար:
Հետո եկավ դաշինք կազմելու ժամանակը: Դրան հաջորդեց պառակտումը, քանզի Նիկոլ Փաշինյանը դարձավ քայլարշավորդ, իսկ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը մնացին Բ26-ի տիրույթում: Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո վերջիններս դարձան «թավշյա» ու նոր կառավարությունում պաշտոններ ստացան:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, սակայն, Փաշինյանն իր երբեմնի դաշնակիցներին չվերցրեց ցուցակ, ու սրանք ստիպված մասնակցեցին «Լույս» դաշինքի անվան տակ:
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում «Ելքն» արդեն երեք մասի էր բաժանված: Փաշինյանի գլխավորած ուժը խորհրդարան անցավ որպես իշխանություն, իսկ «կլասիկ» քաղաքական գործչի վերածված Մարուքյանի ԼՀԿ-ն՝ որպես ընդդիմություն կամ չիշխանություն, որը քվեարկում է «Իմ քայլի» պես:
Ինչ մնում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա խորհրդարանից դուրս մնացած Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանն օրերս վերանշանակվել է Արդարադատության նախարարի պաշտոնում: Դրան զուգահեռ՝ Ա. Սարգսյանի կուսակցությունը հայտարարել է իշխանություններին աջակցելու մասին: Ասում են՝ արտաքին քաղաքականության մեջ հակադրվում ենք Փաշինյանին, բայց ահա ներսում սատարում ենք նրան. սա պաշտոն ստանալը հիմնավորելու հայաստանյան «կլասիկ» տարբերակ է:
Հիշեցնենք, որ երբ Արամ Սարգսյանը տեղ չգտավ Փաշինյանի ցուցակում, ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության փուլում մի պահ «թունդ» բաներ սկսեց ասել «Քաղաքացիական պայմանագրի» հասցեին: Նա ասաց, որ Փաշինյանն այնքան է կրկնում ՀՀԿ-ականների քայլերը ու այնքան մոտ է նրանց գաղափարախոսությամբ, որ կարող է նույնիսկ դաշինք կնքել նրանց հետ: Սարգսյանը, բնականաբար, դա ասում էր բացասական կոնտեքստով, ու ասում էր՝ ցույց տալու համար, որ ինքը տարբերվում է նրանցից ու, իբր, Փաշինյանի հետ չի համագործակցի:
Զեյնալյանի վերանշանակմամբ հիմա Սարգսյանը փաստացի դաշինքի մեջ է մտել Փաշինյանի հետ: Ուստի Փաշինյանի սիրած սիլլոգիզմից ելնելով՝ կարող ենք ասել, որ Արամ Սարգսյանը կարող էր դաշինք կնքել նաև ՀՀԿ-ի հետ: Այսինքն՝ համարյա կնքել է, քանզի կարծում էր, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր տեսակետներով ՀՀԿ-ից չի տարբերվում:
Մի խոսքով, «Ելք» դաշինքի մաս կազմած կուսակցությունները միշտ էլ իշխանությունների մոտ մուտք են գտնում: Գոռում էին՝ «Ելք կա», բայց միշտ առաջնորդվում են «Մուտք կա» սկզբունքով:

Հայկ Ուսունց