1988-ից սկսվեց ձևավորվել հայկական մատրիցան: Մատրիցայի առաջին սյունակի ձևավորման մասին գուժեցին «Լևո՛ն, Լևո՛ն...» վանկարկումները: Այն ժամանակ ոչ ոք դեռ չէր հասկանում, թե անհատի պաշտամունքն ինչ հետևանքներ է ունենում: Հետագայում Լևոնի ֆաներին ասիմիլացվեցին Վանոյի ֆաները, ով, իմիջիայլոց, Լևոնին չէր ընդունում: Դա մատրիցայի առաջին սյունակը ամբողջացրեց:
Մատրիցայի երկրորդ սյունակը սկսել են ձևավորել Նիկոլի ֆաները` նիկոլականները: Նրանց տրանսֆորմացիաները դեռ առջևում են:
Ամեն ինչում Քոչարյանին մեղադրելով՝ արդյունքում սկսվում է ձևավորվել Քոչարյանի սյունակը: Պարզ է, անկյուն մղվելով, Քոչարյանը դառնում է դիմադրության բևեռ: Սերժի բևեռը դեռ չի երևում, սակայն բազմաչարչար հայ ժողովուրդն անքննելի է, ամեն ինչ հնարավոր է:
Մատրիցան չեղարկում է մնացած բոլոր պարամետրերը և բոլորը պետք է այնտեղ տեղավորվեն` համապատասխան սյունակում: Եթե չես էլ ուզում, կարևոր չէ, քեզ այնտեղ կբրթեն: Մատրիցան անհատներին չի ընդունում` մատրիցայից դուրս կյանք չկա: Ով մատրիցայից դուրս է, մարգինալ է, օտար է, կասկածելի է:
Մատրիցան ինտելեկտուալ մահ է, մտքի շրջապտույտ է, որը սահմանափակ տարածության մեջ փոթորիկներ է անում, սակայն քամին դուրս գալ չի կարող` բաց պատուհան չկա: Դա կրքեր է, ատելություն է, էմոցիաներ է, բայց ամենավտանգավորը` մտքի փակուղի է ու ելքերի բացակայություն:
Արդարադատությունը միայն մատրիցայի մեջ է կատարվում, հերոսներն ու հակահերոսները միայն մատրիցայի ներսից են ընտրվում:
Մատրիցա, որը տանում է ինքնալուծարման
1988-ից սկսվեց ձևավորվել հայկական մատրիցան: Մատրիցայի առաջին սյունակի ձևավորման մասին գուժեցին «Լևո՛ն, Լևո՛ն...» վանկարկումները: Այն ժամանակ ոչ ոք դեռ չէր հասկանում, թե անհատի պաշտամունքն ինչ հետևանքներ է ունենում: Հետագայում Լևոնի ֆաներին ասիմիլացվեցին Վանոյի ֆաները, ով, իմիջիայլոց, Լևոնին չէր ընդունում: Դա մատրիցայի առաջին սյունակը ամբողջացրեց:
Մատրիցայի երկրորդ սյունակը սկսել են ձևավորել Նիկոլի ֆաները` նիկոլականները: Նրանց տրանսֆորմացիաները դեռ առջևում են:
Ամեն ինչում Քոչարյանին մեղադրելով՝ արդյունքում սկսվում է ձևավորվել Քոչարյանի սյունակը: Պարզ է, անկյուն մղվելով, Քոչարյանը դառնում է դիմադրության բևեռ: Սերժի բևեռը դեռ չի երևում, սակայն բազմաչարչար հայ ժողովուրդն անքննելի է, ամեն ինչ հնարավոր է:
Մատրիցան չեղարկում է մնացած բոլոր պարամետրերը և բոլորը պետք է այնտեղ տեղավորվեն` համապատասխան սյունակում: Եթե չես էլ ուզում, կարևոր չէ, քեզ այնտեղ կբրթեն: Մատրիցան անհատներին չի ընդունում` մատրիցայից դուրս կյանք չկա:
Ով մատրիցայից դուրս է, մարգինալ է, օտար է, կասկածելի է:
Մատրիցան ինտելեկտուալ մահ է, մտքի շրջապտույտ է, որը սահմանափակ տարածության մեջ փոթորիկներ է անում, սակայն քամին դուրս գալ չի կարող` բաց պատուհան չկա: Դա կրքեր է, ատելություն է, էմոցիաներ է, բայց ամենավտանգավորը` մտքի փակուղի է ու ելքերի բացակայություն:
Արդարադատությունը միայն մատրիցայի մեջ է կատարվում, հերոսներն ու հակահերոսները միայն մատրիցայի ներսից են ընտրվում:
Մատրիցան տանում է ինքնալուծարման:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից