Կարծիք

19.01.2019 13:04


Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին

Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին

Երեկ ընկերներիցս մեկը հետաքրքիր հոդված էր գրել 90-ականների սպանությունների ու վայրագությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի բեսպրեդելի, մամուլի նկատմամբ ոտնձգությունների, կրիմինալ բանդաների ստեղծման ու թալանի մասին։ Ցավոք սրտի, թվարկվածի վերաբերյալ համացանցում քիչ նյութեր են պահպանված:
Մերօրյա իրականության մեջ անընդհատ խոսում են սպանությունների, թալանի և արատավոր երևույթների մասին: Տպավորություն է, որ մեր պատմությունը սկսվում և վերջանում է 1998-2008 թվականներով:
Ներկայացնում եմ ԼՏՊ-ի ժամանակաշրջանում տեղի ունեցող սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին հակիրճ տեղեկատվություն:
1. Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք փակվեց ՀՅԴ կուսակցությունը և «Երկիր» թերթը։ Սա ուղիղ հարված էր ժողովրդավարությանը ու խոսքի ազատությանը, կարծում եմ՝ նման գործելաոճը լրատվամիջոցի և կուսակցության նկատմամբ բնորոշ է ավազակապետությանը:
2.Վանո Սիրադեղյանի միջոցով Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ստեղծումը ևս պատճառ հանդիսացավ մի շարք քաղաքական սպանությունների և մահափորձերի համար։ Մասնավորապես՝ Հովհաննես Սուքիասյանի և Համբարձում Ղանդիլյանի սպանությունները, Կիմ Բալայանի, Սերժ Ջիլավյանի մահափորձերը:
3.Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության պետ Ռոմեն Ղազարյանը՝ գեներալ Բուդոն, որը վայելում էր Լևոն Տեր-Պետրոսյանի բարձր հովանավորչությունը, մեղադրվում էր տարբեր հանցագործությունների մեջ:
4. Կայացան նաև «Նաիրիտի», Մեծամորի ատոմակայանի և մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների փակումը, վաճառքը և թալանը, ինչի արդյունքում՝ ունեցանք բազմաթիվ չգործարկվող գործարաններ, հոսանքազուրկ բնակավայրեր, փայտի վառարաններ, կտրոնով հացի ու նավթի հերթեր, ծառահատումներ, գործազրկություն, աղքատություն, սով, արտագաղթ:
Այս ամենի հետ փոխկապակցված է նաև Լևոն Տեր- Պետրոսյանի շրջապատի կողմից իրականացրած սեփականաշնորհման գործընթացը, որի արդյունքում սնանկացան տասնյակ հազարավոր քաղաքացիններ, իսկ պետական ունեցվածքը հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի ձեռքում:
5. Առաջին անգամ բանակը օգտագործվեց քաղաքացիների դեմ 1996թ հետընտրական գործընթացներում:
1996թ․-ի նախագահական ընտրությունների ընթացքում իրականացված ընտրակեղծիքներն ու բռնությունները, որոնց արդյունքում ձայների մեծամասնություն ստացած Վազգեն Մանուկյանից ԼՏՊ-ն խլեց նրա քվեները, իսկ բողոքի դուրս ելած քաղաքացիների դեմ տանկեր դուրս բերվեց՝ փաստացի իրականացնելով սահմանադրական կարգի տապալում: Շարունակելի…

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը