Ով ասել է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, իր հերթական սուտն է ասել
«Կռացիր ղեկավարության առջև, և քո տունը կարգին վիճակում կլինի, քո վարձը քեզ կբավարարի, քանզի վատ են գնում նրանց գործերը, ովքեր հակաճառում են ղեկավարներին, սակայն հեշտ է ապրելը, երբ նրանք քեզ բարեհաճ են»:
Այս խոսքերի հեղինակը ոչ ՀՀԿ-ական է, ոչ էլ` նիկոլական, այլ Իտախոտելն է, մի փորձառու հին եգիպտական բյուրոկրատ:
Կոռուպցիա միշտ եղել է, կա և կլինի: Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, բայց նա հաստատ իր հերթական սուտն է ասել:
Կոռուպցիան ինչպես հակահեղափոխականների, այնպես էլ հեղափոխականների teambilding-ի հիմնական և գուցե միակ հիմքն ու իմաստն է: Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը տնտեսության զարգացումն է ու աշխատավարձերի բարձրացումը, իսկ մինչև այդ միակ բանը, ինչ կարող է անել կառավարությունը, դա կոռուպցիան կառավարելի դարձնելն է, այսինքն կոռուպցիայի «խաղի կանոնների» մշակելը, որքան էլ դա դաժան չհնչի: Այսինքն՝ այն դարձնել կառավարելի, այլ ոչ թե տարերային, ինչը հիմա սկսվել է:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից